Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության ժամկետը

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցРабота медика, архивное фото
Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական ընկերության ղեկավարն ընդգծել է, որ արդեն հոկտեմբերին AstraZeneca-ն պատրաստ կլինի պատվաստանյութ մատակարարել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութը, որի մշակմամբ զբաղվում է բրիտանական AstraZeneca դեղ արտադրող ընկերությունը, օրգանիզմը վարակից կպաշտպանի մոտ մեկ տարվա ընթացքում։ Նման հայտարարություն է արել ընկերության տնօրեն Պասկալ Սորիոն, հայտնում է Reuters-ը։

Разработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса - Sputnik Արմենիա
Ռուսաստանում կամավորների 2 խումբ են ընտրել COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար

Սոիոյի խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է փորձարկել պատվաստանյութը մարդկանց վրա, առաջին փուլը շուտով կավարտվի։

«Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա օգոստոս-սեպտեմբերին մենք կստանանք կլինիկական հետազոտությունների պատասխանները։ Արտադրությունը կսկսվի դրան զուգահեռ»,-ասել է Սորիոն։

Բրիտանական ընկերության ղեկավարն ընդգծել է, որ արդեն հոկտեմբերին AstraZeneca-ն պատրաստ կլինի պատվաստանյութ մատակարարել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Լրահոս
0