00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականի հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձով դատական գործի նյութերում պատահաբար Հայաստանի վրա հարձակման գաղտնի ծրագրեր են հայտնաբերվել։ Դրանք քննիչները սխալմամբ ներառել են քրեական գործի նյութերում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի ռազմական վերնախավը Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերից երբեք չի հրաժարվել։ Դրանց մասին տեղեկությունները ժամանակ առ ժամանակ հասանալի են դառնում հանրությանը, սակայն, ըստ էության, Հայաստանում այն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян - Sputnik Արմենիա
Ճշմարտությունը հարթելու է իր ճանապարհը. Նաղդալյանն արձագանքել է թուրքական կողմին

2016 թվականին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ իրականացնելու վերաբերյալ գործի դատավարությունը Հայաստանի վրա թուրք զինվորականների կողմից ծրագրվող հարձակումների մասին հերթական տեղեկատվական «սլիվի» առիթ դարձավ։ Գաղտնի փաստաթուղթը քննիչը սխալմամբ ներառել է հեղաշրջման փորձի դատական գործի նյութերում, որտեղից էլ այն հայտնաբերվել է։

Տեղեկությունը հայտնվեց Nordic Monitor պորտալի էջերին. ընկերությունը վերահսկում է Nordic Research Monitoring Network շվեդական ոչ կոմերցիոն կազմակերպությունը։

Պարզվում է՝ Հայաստան ներխուժելու ծրագիրը կազմվել է դեռևս 2000 թվականի օգոստոսի 15-ին: Նմանատիպ մի ծրագիր էլ նախապատրաստվել է 2014 թվականի հունիսի 13-ին՝ Հունաստանի վրա հարձակվելու նպատակով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

«Թուրքիան Հայաստանը միշտ դիտարկել է որպես թշնամական պետություն։ Եվ Հայաստանի դեմ միշտ էլ ծրագրեր ունի։ Ավելին, տարբեր ժամանակներում փորձեր են արվել այդ ծրագրերը կյանքի կոչել։ Մասնավորապես՝ 1993 թվականին։ Ինչ վերաբերում է 2000 թվականին կազմած ծրագրին, ապա ես հակված եմ այն կապելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ «Մեղրիի տարբերակի» հետ», – ասաց Հարությունյանը։

Այդ տարիներին, ամերիկացիների դրդմամբ, որպես ղարաբաղյան խնդրի լուծման հավանական տարբերակ դիտարկվում էր Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Փոխարենը՝ Բաքուն պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը։ Մեղրին ստանալով` Ադրբեջանը ցամաքային ճանապարհ կունենար Նախիջևանի ինքնավար հանրապետության, այնուհետև նաև Թուրքիայի հետ։

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

Ըստ Հարությունյանի, որը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին, Թուրքիան լինելով Ադրբեջանի հետ ցամաքային միջանցքի ակտիվ կողմնակից, կարող էր ձեռքի տակ ունենալ նաև խնդրի լուծման ուժային սցենար, ինչի մասին էլ վկայում է Հայաստանի վրա հարձակման պլանը։

2000-ականներից շատ ժամանակ է անցել, սակայն ժամանակ առ ժամանակ Անկարայից հնչող ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանին ստիպում է միշտ զգոն լինել և վառոդը չոր պահել։ Հարությունյանի խոսքով` Թուրքիայի պոտենցիալ սպառնալիքին այսօր զսպող հիմնական ուժը Հայաստանի ռազմական ներուժն է, հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ։

Американский солдат идет рядом с турецкой военной машиной во время совместного патрулирования с Турцией в сирийской деревне Аль-Хашиша на окраине города Таль-Абьяд вдоль границы с Турцией (8 сентября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքական ուժերը ավերում են եզդիական սրբավայրերը և ստիպում կրոնափոխ լինել. եզդի պատգամավոր

Հայաստանի դեմ թուրքական ագրեսիայի ծրագիրը չի զարմացնում ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին։ Մեզ հետ զրույցում Մանոյանը հիշեցրեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակահատվածից սկսած ՝ Թուրքիան ազգային անվտանգության հայեցակարգում Հայաստանի համար առաջնահերթ վտանգ է ներկայացնում։

«Չգիտեմ՝ ինչպիսին է նոր հայեցակարգը, որը դեռ մշակվում է, սակայն ենթադրում եմ, որ Թուրքիայի մասով ոչինչ չի փոխվել»,– հավելեց Մանոյանը։

Միաժամանակ նա չի կարծում, որ Թուրքիան պլանավորել էր հարձակվել հենց 2000 թվականին։

Ծրագիր կազմել դեռ չի նշանակում այն անմիջապես իրագործել։ Դա անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալու և հարմար պահի իրագործելու համար։ Անկասկած, շտկումներ, փոփոխություններ հնարավոր են՝ ելնելով օպերատիվ կամ ռազմաքաղաքական իրավիճակից։

Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

ՀՅԴ-ի ներկայացուցչի կարծիքով` Թուրքիան այսօր Հայաստանի դեմ բռնություն չի գործադրում որոշակի գործոնների պատճառով. մեկը ՀՀ-ում ռուսական ռազմակայանի առկայությունն է, երկրորդը՝ միջազգային հանրության կոշտ արձագանքը։ Թեև Սիրիայի կամ Իրաքի փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարող է պարզապես երբեմն աչք փակել։ Դրանից ելնելով, Մանոյանը կարծում է, որ անվտանգության լավագույն երաշխիքը եղել և շարունակում է մնալ ռազմական բաղադրիչը։ Եվ Հայաստանը պետք է մշտապես ամրապնդի այն։

Լրահոս
0