«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտ հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

© Sputnik / Asatur YesayantsПожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн
Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։ Այրվել են 3 հա խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից ձորում խոտածածկ տարածք է այրվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն հրդեհ մասին ահազանգն ստացել է 18:53-ին։

Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մարվել է. վնասի չափը հաշվում են

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել են 3 հա խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր։ Տուժածներ չկան։

«Եթե ուշացնենք աշխատանքները, ճակատագրական կլինի»․ Խոսրովի անտառում կրկին հրդեհ է բռնկվել

Լրահոս
0