00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

© Sputnik / Andranik GhazaryanКазино
Казино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական աջակցություն կստանան արտակարգ դրության արդյունքում տուժած մի շարք ոլորտների, այդ թվում՝ մանկապարտեզների, արվեստի խմբակների, խաղատների, հյուրանոցների և մի շարք այլ ոլորտների աշխատողները:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը: Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, հերթական աջակցությունից կօգտվեն մասնավոր հատվածի տուժած ոլորտների աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը:

Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում

«Սույն որոշմամբ տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի, զբոսաշրջային, նախադպրոցական կրթության (մասնավոր մանկապարտեզներ), սպորտային ակումբները, լողավազանները, զվարճությունների և հանգստի կազմակերպման գործունեությունը, կինոթատրոնները, լուսանկարչության բնագավառում գործունեությունը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթը, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման, խաղատների գործունեությունը»,- ասաց Բաթոյանը:

Պետական այս աջակցությունից կօգտվեն թվարկված ոլորտների այն աշխատողները, որոնք 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը առնվազն 1 օր աշխատանքային պայմանագիր են ունեցել տվյալ ոլորտի գործատուի հետ:

Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում

Իսկ անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը լինելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 000 դրամ:

Գումարը փոխանցվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի վրա:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ դիմումները կընդունվեն հունիսի 22-ից սկսած:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել

Լրահոս
0