00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ

© Photo : Screenshot / Public TV Company of ArmeniaПрезидент Армен Саркисян в мемориальном комплексе Сардарапат (28 мая 2020). Армавир
Президент Армен Саркисян в мемориальном комплексе Сардарапат (28 мая 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը կարծում է, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունը սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի արտահայտիչ է դարձնում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուիսի - Sputnik. Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում։ 2015 թ. հանրաքվեով ընդունված Սահմանադրության մասին նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ազգ», «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում։ Նա նշել է, որ Սահմանադրությունն այժմյան սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին՝ պետական իշխանական թևերի միջև հակակշիռների խախտման, այդ թվում՝ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։

Президент Армен Саркисян во время обсуждения по предотвращению ситуации с коронавирусом в Армении (9 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություններ կլինեն. Արմեն Սարգսյանը ստորագրել է այն

«Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև ազգի և պետականության ամբողջականության ջատագով լինելը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը»,- ընդգծել է Սարգսյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Հետևապես Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, իր գործունեության մեջ դնում է այն իմաստը, որը կարծում է՝ ճիշտ է և օգտակար։

«Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին»,- նշել է նա։

«Իմ առջև խնդիր դրեք` ինչ եք ուզում». Սարգսյանը դիմել է Թորոսյանին ու հայտնի մասնագետներին

Սարգսյանն ընդգծել է, որ առաջնահերթ քայլերն ուղղված են նախագահի ինստիտուտի կայացմանն ու ուժեղացմանը։ Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո այն վերակառուցման կարիք ունի այնպես, որ կարողանա ապահովել պետության կայունությունը, ներքին հավասարակշռությունը, ժողովրդի միասնականությունը: Նախագահը շեշտել է՝ այնպիսի պատմական ժառանգություն ենք ստացել, որ այն հայ քաղաքական ղեկավարի և գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն։ Նա վստահ է՝ առանց այդ գիտակցության, պատմական ժառանգության խոր վերլուծության և դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն:

Президент Армен Саркисян во время он-лайн интервью индийскому порталу StratNews Global (15 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի աղմկահարույց օրենքը

«Մենք վերապրող ժողովուրդ ենք և որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»,- նշել է հանրապետության նախագահը։

Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան

Սարգսյանը հույս է հայտնել, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, այդ թվում՝ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացման, մասնավորապես՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրման։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն,, որոնց արդյունավետ լուծման համար ոչ ստանդարտ մտածողություն է պետք, հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։

Լրահոս
0