Մինասյանը հայտարարեց` ժամանակին գործարքի մեջ է մտել Փաշինյանենց հետ, որ իր դեմ չգրեն

© Photo / official site of the Prime minister of RAИнаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши
Инаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Միքայել Մինասյանը վստահեցնում է` գնել է «Հայկական ժամանակի» ամեն ամսվա չվաճառված թերթերի խմբաքանակը, որ «իր դեմ չգրեն»։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը` Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակով» փող են աշխատել մարդկանց մասին հերյուրանքներ չտպագրելու պայմանով։ Facebook-ում հրապարակած տեսանյութում նման հայտարարություն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Микаэл Минасян - Sputnik Արմենիա
Ո՞ւր են «հոսել» մաքսատան փողերը. Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Փաշինյանին և կնոջը

«Երբ աղջիկս` Մարիամը, փոքր էր, նրա ծնունդն էինք նշում սրճարաններից մեկում։ Մեկ օր անց «Հայկական ժամանակում» մի հոդված լույս տեսավ, որ իբրև թե իմ 2-3 տարեկան աղջիկը ձեռքին կրում է ադամանդե շղթա, իսկ նրա «սոսկան» ոսկուց էր։ Կինս ծանր տարավ այդ պատմությունը, սակայն մյուս օրը իմ կյանքում հայտնվեց Փաշինյանի մտերիմներից` ԱԺ ներկայիս պատգամավոր Հայկ Գևորգյանը, որն ինձ առաջարկություն արեց»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` Հայկ Գևորգյանն ասել է, որ եթե Մինասյանը չի ուզում իր ընտանիքի մասին նման հոդվածներ լույս տեսնեն, ապա պետք է «ինչ–որ քայլ անի»։

ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին

Մինասյանն էլ համաձայնել է գործարքի գնալ ու «ՀԺ»–ի չվաճառված ամսական թերթերը «գնել», որպեսզի վերադարձ չլինի։ Մինասյանը նման քայլի է գնացել, ինչպես նա է նշում, որպեսզի «Փաշինյանը չմտնի իր ընտանիք»։

Ի դեպ, «Հայկական ժամանակ» կայքում «Ադամանդե ծծակ» վերնագրով մի հոդված հրապարակվել 2010–ի հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ Մինասյանն այսօրվա իր տեսանյութում նոր մեղադրանք առաջադրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։

Մինասյանը պնդում է, որ Փաշինյանն առանց տենդերի Գյումրու նորաբաց մաքսատան շինարարական աշխատանքների համար հաշվարկներ անող ընկերությունը լիցենզիա ստանալուց առաջ է այդ թույլտվությունը տվել։ Մինասյանի խոսքով` «ԱՏՐԻՈՒՄ թիմ» ՍՊԸ–ն Գյումրու մաքսատան ճարպարապետական հաշվարկներ իրականացնելու համար Փաշինյանից թույլտվություն է ստացել 2019-ի օգոստոսի 8-ին, իսկ լիցենզիա ստացել` օգոստոսի 26-ին։ Իսկ նման քայլի են գնացել, քանի որ ընկերությունը կապված է Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհու` ՊԵԿ փոխնախագահ Շուշաննա Ներսիսյանի հետ։

Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է

Լրահոս
0