00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում

© Photo : из архива Левона СтепанянаПамятник герою ВОВ Макару Степаняну
Памятник герою ВОВ Макару Степаняну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սահմանապահ ուղեկալներից մեկը Մակար Ստեփանյանի անունով էին ուզում կոչել, սակայն նախաձեռնությունը ձախողվեց ԱԱՆ և սահմանապահ զորքերի նախկին ղեկավարների միջև առկա անձնական փոխհարաբերությունների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik. Լեհաստանին սահմանակից ուկրաինական Ռավա Ռուսկայա քաղաքի մերձակայքում 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանացիների հետ մարտի բռնված սահմանապահների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային, որոնցից մեկը հայ Մակար (Մարկ) Ստեփանյանն էր։

Նրա շիրիմին հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված է. «Այստեղ հանգչում է սահմանապահ ավագ լեյտենանտ Մարկ Ստեփանյանը, որը 1941 թվականի հունիսի 25-ին քաջի մահով ընկավ ֆաշիստական զավթիչների հետ մարտերում»։

Ինչով էր առանձնացել Մակար (ընկերները նրան Մարկ էին կոչում) Ստեփանյանը։

© Photo : из архива Левона СтепанянаՄակար Ստեփանյանին նվիրված հուշարձանը
Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում  - Sputnik Արմենիա
Մակար Ստեփանյանին նվիրված հուշարձանը

Բանն այն է, որ հիտլերականները հունիսին ձգտում էին հնարավորինս արագ զավթել Ռավա–Ռուսկայան` Լվով ներխուժելու համար։ Սակայն անսպասելիորեն  բախվեցին սահմանապահների կատաղի դիմադրությանը։ Հրաձգային ստորաբաժանումների հետ մեկտեղ նրանք մոլեգին հակահարձակումներ էին նախաձեռնում, և երբեմն նրանց հաջողվում էր հակառակորդին պետական սահմանից այն կողմ շպրտել։

Ինչպես է ստեղծվել ֆաշիզմը ջախջախած բանակը․ արխիվային բացառիկ կադրեր

1941 թվականի հունիսի 22-ին` առավոտյան ժամը 5-ին, Մակար Ստեփանյանը սահմանապահների խմբի հետ հրաման ստացավ ամեն գնով կանգնեցնել պաշտպանական գիծը հատած թշնամուն, նրան հետ շպրտել պետական սահմանից և զբաղեցնել պաշտպանական գիծը։

© Photo : из архива Левона СтепанянаՄակար (Մարկ) Ստեփանյան
Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում  - Sputnik Արմենիա
Մակար (Մարկ) Ստեփանյան

Սկսված անհավասար պայքարը տևեց շուրջ 90 ժամ։ Այն ժամանակվա օպերատիվ հաղորդումներում ասվեց հետևյալը. «Ռավա Ռուսկայայի մերձակայքում բոլոր հենակետերը լարված պայքար են տանում և կատաղի կերպով հետ են մղում թշնամու գրոհները։ Այդ հատվածում թշնամին նահանջել է. «Ոչ մի քայլ հետ։ Մա՛հ ֆաշիստներին։ Հանուն հայրենիքի»»։

Հունիսի 25-ին, հերթական մարտի ժամանակ, Ստեփանյանը, որը զինվորներին հարձակման էր տանում, ընկավ գնդացրի արձակած կրակոցներից։ Գրոհը հաջողված էր, իսկ սպային թաղեցին զինվորին վայել պատիվներով։

«Նա առաջին սպան էր, որը պատերազմի սկզբին ոչ մեծ ուղղությամբ հակագրոհ կազմակերպեց և երկու անգամ գերմանացիներին հետ մղեց լեհական տարածք` 4 կմ խորության վրա», –Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց սպայի զարմիկ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին զորահրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը։

Նրա խոսքով` հորեղբայրը կամավոր համաձայնել է գլխավորել ջոկատը, որը պետք է հետ մղեր հարձակումը տարածքներից մեկում։ Բացի այդ, նա առաջին սպան էր, որի մասին զինվորները նահանջելիս երգ ձոնեցին։

© Photo : из архива Левона СтепанянаՄակար Ստեփանյանին ձոնված երգի բառերը
Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում  - Sputnik Արմենիա
Մակար Ստեփանյանին ձոնված երգի բառերը

Ինքը` Լևոն Ստեփանյանը, 1979 թվականին այցելելով մարտերի վայրը, Լվովի սահմանապահ ջոկատի (նախքան Հայրենական մեծ պատերազմը գտնվում էր Ռավա Ռուսկայայում) պետի տղայի միջոցով տեղեկացել է, որ Մակար Ստեփանյանին ներկայացրել էին Խորհրային Միության հերոսի կոչման։

«Սակայն գերմանացիներն ավելի շուտ հասան Կիև, քան կոչմանը ներկայացնելու մասին փաստաթղթերը», – պատմեց Ստեփանյանը։

Այդ մասին շատ ուշ է հայտնի դարձել։ Ականատեսներն արդեն մահացել էին, այդ պատճառով էլ արդեն անհնար էր այդ փաստն ապացուցելը։

Ռավա Ռուսկայա քաղաքում նրա պատվին հուշարձան կանգնեցրին, նրա անունով կոչեցին միջնակարգ դպրոց, փողոց, պիոներական ջոկատ։ Մինչև Խորհրդային Միության փլուզումը «ստեփանյանականները» ընտանիքին բացիկներ և նամակներ էին ուղարկում։

© Photo : из архива Левона СтепанянаՄակար Ստեփայանի անվան փողոցի ցուցատախտակը
Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում  - Sputnik Արմենիա
Մակար Ստեփայանի անվան փողոցի ցուցատախտակը

Այժմ հուշարձանը գերեզմանից հանված է. անվտանգության համար տեղափոխվել է մերձակա սահմանապահ ուղեկալ։ Իսկ գերեզմանը, Ստեփանյանի խոսքով, չգիտես ինչու` «սրբավայր» է դարձել և քաղաքի բնակիչներն այնտեղ ծաղիկներ են խոնարհում Մայդանում զոհվածների հիշատակին։

Հաղթանակի կամուրջ, փայտե խաղալիքներ... Հայաստանում ռազմագերիների թողած «ժառանգությունը»

1950-ականներին Ստեփանյանը պարգևատրվեց «Պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկնելու համար» մեդալով։ 1999 թվականին նա հետմահու պարգևատրվեց Ուկրաինայի նախագահի մեդալով։

© Photo : из архива Левона Степаняна1999 թվականին Մակար Ստեփանյանը հետմահու պարգևատրվեց Ուկրաինայի նախագահի մեդալով
Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում  - Sputnik Արմենիա
1999 թվականին Մակար Ստեփանյանը հետմահու պարգևատրվեց Ուկրաինայի նախագահի մեդալով

Հետաքրքիր է, որ 2002 թվականին ՌԴ սահմանապահ Դաշնային ծառայության պետ, գեներալ Կոնստանտին Տոցկին միջնորդություն ներկայացրեց այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով` առաջարկելով Հայաստանի ուղեկալներից մեկը կոչել Մարկ Ստեփանյանի անունով։

Այդ նամակը պահպանվել է։ Քոչարյանն այն վերահասցեավորել էր այն ժամանակվա ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանին։

«Իմ փոխհարաբերությունները Կառլոսի հետ այն ժամանակ լարված էին։ Եվ նա այդ պատճառով արգելափակեց հարցի լուծումը։ Այդ ժամանակ ես զեկուցագիր գրեցի, ինչը համընկավ նամակը ստանալու հետ։ Եվ, ի հեճուկս ինձ, նա փաստաթղթին ընթացք չտվեց։ Մոսկվայում նման վերաբերմունքից զարմացել էին», –պատմեց Ստեփանյանը։

Մտածում էին Սարդարապատի մոտ գտնվող ուղեկալը վերանվանել նրա անունով։ Հենց այնտեղ է ինքը` Լևոն Ստեփանյանը որպես պարետի տեղակալ ծառայել, այնուհետև նաև իր եղբայրներն են ծառայել։

Оборона Севастополя и битва за Крым - Sputnik Արմենիա
Գնդակահարություն առանց կանոնների. յուրայիններին սպանողի ձեռքը հայ զինվորները չեն սեղմում

Ընդհանրապես Ստեփանյանների դինաստիան, ըստ նրա, սահմանապահների դինաստիա է։ Դեռ Լևոնի պապն էր կազակների հետ պահպանում Պարսկաստանի հետ սահմանը։ Մարկ Ստեփանյանն ու նրա երկու եղբայրները զոհվեցին Հայրենական մեծ պատերազմում։ Մյուս եղբայրը (Լևոն Ստեփանյանի հայրը) նույնպես, ինչպես նաև նրա 4 որդիները, սահմանապահ դարձան։ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարի զարմիկը ևս սահմանապահ զորքերում է ծառայում։

2009 թվականին հայտնի խորհրդային դերասան Վասիլի Լանովոյի ղեկավարությամբ կոնֆերանս էր կազմակերպվել, Լևոն Ստեփանյանին այդ ժամանակ Ալեքսանդր Նևսկու արձանիկ շնորհեցին` որպես հետխորհրդային տարածքում զինվորական ամենամեծ դինաստիայի ներկայացուցիչ։

Հայ ժողովրդի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Լրահոս
0