Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկРазработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса
Разработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса - Sputnik Արմենիա
Երկրի ղեկավարությունը և առողջապահական կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում զանգվածային արտադրության գործընթացը կարգավորելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը ստեղծվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, վարակից կպաշտպանի երկու տարվա ընթացքում, հայտնել է Ն․Ֆ․ Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը՝ «Красная звезда» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Врач с пробирками биоматериала после тестирования на коронавирус - Sputnik Արմենիա
Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Գինցբուրգը պարզաբանել է, որ դեղամիջոցը ադենովիրուսային «տուփիկներ» է օգտագործում, որոնց մեջ վարակի «թագի» սպիտակուցը կոդավորող գեներ է հասցնում օրգանիզմ։ Այն ներարկելու են երկու անգամ։ Այդպիսով միևնույն գենը օրգանիզմ մտնում է երկու անգամ, ինչը հնարավորություն է տալիս պաշտպանական-պրոտեկտիվ (հովանավորող) դիմադրողականություն ստանալ, ընդ որում՝ բավական երկար ժամանակով։

Նրա խոսքով՝ նման մոտեցումը մեծ հավանականությամբ երաշխավորում է, որ պատվաստանյութը մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց կպաշտպանի «առնվազն երկու տարի, հնարավոր է՝ նաև ավելի երկար»։

Ինչպես է այն կամավորների ինքնազգացողությունը, որոնց պատվաստել են COVID-19–ի դեմ

Գինցբուրգի խոսքով՝ պատվաստանյութի նման երկարատև ազդեցությունը հաջողվել է ապացուցել աֆրիկյան Գվինեայում Էբոլա վարակի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ Ազգային հետազոտական կենտրոնի և ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական կառույցների համատեղ աշխատանքի ժամանակ։ Խոսելով դեղամիջոցի անհրաժեշտ քանակության մասին, նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ ՌԴ բնակչության զանգվածային պատվաստման համար հարկավոր կլինի մինչև 70 միլիոն չափաբաժին պատվաստանյութ թողարկել։

Երկրի ղեկավարությունը և առողջապահական կազմակերպություններն արդեն քայլեր են ձեռնարկում զանգվածային արտադրության գործընթացը կարգավորելու ուղղությամբ։

Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ կհայտնվի

Ընդ որում՝ ակադեմիկոսը դժգոհել է, որ արտերկրի բժշկական կազմակերպությունների մասնագետները չեն շտապում կիսվել պատվաստանյութի մշակման տեխնոլոգիաներով, չնայած բաց աշխատանքի անհրաժեշտության մասին հայտարարություններին։

Ազգային հետազոտական կենտրոնի և պաշտպանության նախարարության ստեղծած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին՝ Բուրդենկոյի անվան հոսպիտալում՝ 18 կամավորների վրա։ Փորձարկումները նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի վերջ։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала