Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 320–ով և դարձել 20 588

© Sputnik / Asatur YesayantsДверь приемной медцентра "Сурб Аствацамайр"
Дверь приемной медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320–ով և հասել 20 588-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 980 մարդ (+178), կատարվել է 96 843 թեստավորում (+1089), առողջացել են վարակվածներից 9131 (+129)։ Գրանցվել է մահվան 360 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 117 է (+3)։

Հունիսի 21-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 268 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Ситуация в Гонконге в связи с коронавирусом - Sputnik Արմենիա
Մինչև 6 տարեկան երեխաները կորոնավիրուսի ամենավտանգավոր տարածողներ են ճանաչվել

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Մարդիկ «Դեքսամետազոն» են գնում կորոնավիրուսից փրկվելու համար. նախարարության արձագանքը

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала