Ադրբեջանցի նախարարը դժգոհ է․ հայերը զինել են առաջնագիծը տեսահսկման նոր համակարգերով

© Photo : Dept. of Defense photo by Navy Petty Officer 2nd Class Dominique A. Pineiro / Public photeПрезидент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку
Президент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զաքիր Հասանովը հարցրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին՝ ինչպես են հայերը ռազմական նշանակության արտադրանք գնել, բայց պատասխան չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դժգոհություն է հայտնել, որ հայ զինվորականներն առաջնագծում տեսահսկման համակարգեր են տեղադրել։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է

«Ճիշտ է, ինձ ոչ ոք չպատասխանեց, թե ինչպես, բայց հայերն իրենց հովանավորների շնորհիվ ԱՄՆ-ից գնել են (ի դեպ, ես ասել եմ դա Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին) ռազմական նշանակության արտադրանք։ Ու տեղադրել են այդ համակարգերը առաջնագծի երկայնքով», - ասել է Հասանովը CBC TV-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա մեծ խնդիր է։ Սակայն հայկական զինված ուժերը, նրա խոսքով, դրանք տեղադրելուց հետո հետ է քաշվել, որ հրաձգային զենքը նրանց «չհասնի»։

«Բայց մենք ազդելու այլ միջոցներ ունենք։ Մենք մի ճանապարհ ունենք՝ միայն առաջ»,-ասել է  Հասանովը։

Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան

Այսպիսով՝ Հասանովը փաստացի խոստովանում է, որ հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական կողմից են իրագործվում, իսկ հայկական կողմը հակառակը՝ փորձում է խուսափել փոխհրաձգությունից։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ զինվորականների խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջնագծի հայկական դիրքերի սպառազինությունը բացառում է անսպասելիության գործոնը, եթե Ադրբեջանի ԶՈւ-ի ստորաբաժանումները հարձակվեն կամ դիվերսիայի փորձ անեն։

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի

Լրահոս
0