00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

© Photo : Screenshot / YouTube / Factor TVСудья Конституционного суда Феликс Тохян
Судья Конституционного суда Феликс Тохян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վստահ է, որ կարելի էր ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի, ինչը չարվեց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Սահմանադրությամբ կան սյուբեկտներ, որոնք խորհդարանի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել ՍԴ-ում։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն ընդգծեց, որ նախագծի վերաբերյալ դատավորը չի կարող կարծիք հայտնել կամ հայտնելու դեպքում չի կարող մասնակցել այդ գործի հնարավոր քննությանը։

ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա. Հրայր Թովմասյան

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ եթե նախագիծն ուժի մեջ մտնի, կդադարի նաև Թոխյանի գործունեությունը, դատավորն ասաց․

«Եկեք տարանջատենք երկու բան. ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ Ազգային ժողովի ընտրությամբ։ Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ` «Թոխյա՛ն, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»։

Թոխյանի խոսքով՝ ՍԴ դատավորների համար պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորը մինչև 70 տարեկան պետք է աշխատեին։

Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի

«2015 թվին ժողովուրդը նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչու է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք: 1997 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել։ Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես», - ասաց Ֆելիքս Թոխյանը:

Նրա խոսքով՝ սկզբում իրենց առաջարկեցին կամավոր գնալ թոշակի, բայց իրենք ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին։ Դրանից որոշ ժամանակ անց եղավ ամենաճիշտ որոշումը․ սահմանադրության փոփոխության վերաբերյալ անցկացնել հանրաքվե։

«Հանրաքվե նշանակվել էր ապրիլի 5-ին։ Այն ժամանակ կորոնավիրուսային իրավիճակն այսպիսին չէր և հանրաքվե հնարավոր էր անցկացնել։ Մեր հարազատ Արցախում անցկացրեցին նախագահական ընտրություններ, այն էլ` երկու փուլով»,-ասաց Թոխյանը։

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամներ, ովքեր այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Խորհրդարանը երեկ ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն:

ՀՀ նախագահը կստորագրի միայն «ԱԺ կանոնակարգի» այս փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար

Լրահոս
0