00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք բարդ մարտահրավեր ենք հաղթահարել»․ Պուտինը` Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин провел совещание о ситуации с пандемией коронавируса
Президент РФ В. Путин провел совещание о ситуации с пандемией коронавируса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել է քաղաքացիներին երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական արդյունքների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Ռուսաստանը կարողացել է հաղթահարել ահռելի բարդության մարտահրավերը։ Այս հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է այսօր քաղաքացիներին հղած ուղերձում։

Тестирование на антитела к коронавирусу - Sputnik Արմենիա
Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել

Պուտինն ամփոփել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական արդյունքները։ Նրա խոսքով՝ այս համավարակը բաժանել է կյանքը «մինչև»–ի ու «հետո»-ի։ Սկզբում իշխանությունը մասնագետների հետ ամեն օր վերլուծում էր իրավիճակը։ Ապա COVID-19-ի դեմ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց ժամանակ շահել ու հետաձգել համավարակի պիկը մեկ-մեկուկես ամսով։ Հետո Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր հայտարարվեցին, ինչը ժամանակին էր արված ու հիմնավորված էր։ ՌԴ նախագահի կարծիքով՝ այդ միջոցները տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր փրկեցին։

Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու ճկուն մոդելը՝ դաշնային միջոցառումներն ու մարզերին տրված լրացուցիչ լիազորությունները, իրենց արդարացրեցին։

«Բոլորիս համար էլ դժվար է ու ծանր ժամանակներ էին, սակայն հասարակությունը խուճապի չմատնվեց», -ասել է Պուտինը։

Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերանը հաղթել է նաև կորոնավիրուսին

Նա նշել է, որ մարդկանց միավորում էր իրավիճակի հստակ ընկալումն ու այն գիտակցումը, որ միայն միասին է կարելի հաղթել։

ՌԴ նախագահը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել սեփական առողջության ու շրջապատի անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար։

«Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում գործել է ոչ սովորական ձևով, և այդ մոտեցումն արդարացրել է իրեն», - ասել է Պուտինը։

Նախագահն ընդգծել է, որ այս բարդ ժամանակը ցուցադրեց արտակարգ իրավիճակներին արձագանքելու ունակությունը։ Յուրաքանչյուր մարդ իր տեղում արել է անհնարինը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ այլ երկրներում հիվանդանոցների գերբեռնվածությունը հանգեցրել է մահացության բարձր թվի։

Պուտինը նշել է, որ վարակը դեռ վտանգավոր է, նա ռուսաստանցիներին կոչ է արել զգույշ լինել, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնվել։ Այժմ Ռուսաստանը կորոնավիրուսի թեստերի քանակով առաջատար է, արդեն 17 միլիոն թեստ է արվել։

«Պատվաստանյութը համադարման չէ, վարակին կարելի է հակազդել միայն կանխարգելիչ միջոցներով», - ընդգծել է ՌԴ նախագահը։

Համավարակի ազդեցությունն ու բնակչությանն ուղղված օգնությունը

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հսկայական աշխատանքի համար։ Պուտինն ասել է, որ բուժաշխատողների խթանող վճարումները երկարացվել են մինչ հուլիս և օգոստոս։ Մասնագետները արձակուրդայիններ կստանան անկախ այն հանգամանքից, թե երբ արձակուրդ կգնան։ Իսկ սոցիալական աշխատողների խթանող վճարումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը

Պուտինն ասել է, որ համավարակը բացահայտել է չլուծված խնդիրները։ Նա նշել է, որ համավարակը լուրջ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը։

«Ըստ էության, գլոբալ ռեցեսիա է սկսվել», - ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ աշխարհում նոր իրականություն է ձևավորվում, որի պայմաններում անվտանգության ու զարգացման հարցում յուրաքանչյուրը պետք է հույսը դնի միայն իր վրա։

ՌԴ նախագահն առաջարկել է հունվարի 1-ից բարձրացնել եկամտահարկը և 13%-ից 15% դարձնել այն ֆիզանձանց համար, որոնք տարեկան ավելի քան 5 միլիոն ռուբլի եկամուտ ունեն։ Դրանից ստացված միջոցները կուղղվեն հազվադեպ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

«Տնտեսությունը դեռ ամբողջովին չի գործում, իսկ գործազրկությունն աճել է», - նշել է Պուտինը։

Այդ կապակցությամբ հուլիսին Ռուսաստանում մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ 10 հազար ռուբլի կվճարվի։ Դրա համար պետք չէ տեղեկանքներ հավաքել։ Պուտինը նշել է, որ ընտանիքները, որոնցում երկու ծնողն էլ կորցրել են աշխատանքը,  կշարունակեն ամեն երեխայի համար ստանալ 3 հազար ռուբլի, իսկ հուլիսին և օգոստոսին` գործազրկության նպաստ։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանին հաջողվել է խուսափել ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումից ու գործազրկության թռիչքից։

Բիզնեսին ու քաղաքացիներին աջակցելու հետագա քայլերը

Պուտինը հայտնել է, որ նոր բնակարանի արտոնյալ հիփոթեքի արժեքը ընդլայնվելու  է մինչև 6 միլիոն ռուբլի Մոսկվայում (այժմ 3 միլիոն ռուբլի է), մինչև 12 միլիոն ռուբլի` Պետերբուրգում։

Капельницы во время операции - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Նա առաջարկել է ևս 100 միլիարդ ռուբլի հատկացնել ընկերությունների արտոնյալ վարկավորման ծրագրի համար՝ աշխատատեղերի պահպանման պայմանով։

«Պետք է հավասարակշռված մոտենալ տնտեսությունը բացելուն, պետք է ապահովել քաղաքացիների անվտանգությունը ու բիզնեսին չճնշել ավելորդ պահանջներով», - կարծում է Ռուսաստանի նախագահը։

Նա առաջարկել է նաև ինքնազբաղվածների հարկային արտոնությունը հուլիսի 1-ից տարածել ամբողջ երկրում։ Այն կարելի է ստանալ ցանկացած տարածաշրջանում։

Պուտինը կառավարությանը հանձնարարել է վերանայել առողջապահության ու կրթության արդյունավետ ծախսերի չափաբաժինը։

Նա անդրադարձել է նաև ՏՏ ոլորտին։ Պուտինը խոսել է ՏՏ ընկերությունների հարկի անժամկետ նվազեցման մասին՝ 20%-ից մինչև 3% տոկոս, իսկ ապահովագրական վճարումները՝ 14%-ից 7,6%։

Իսկ ռուսաստանցիների վերահսկողության տակ գտնվող արտասահմանյան ընկերությունների հարկման բարեփոխումների թեմայով ասել է, որ նրանք պարզապես տարեկան 5 միլիոն ռուբլի կվճարեն` առանց լրացուցիչ հաշվետվության։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ համաճարակը բարդ դրության մեջ է դրել շրջաններին։

«Նրանց ևս 100 միլիարդ ռուբլի կուղղենք, 100 միլիարդ էլ ճանապարհները զարգացնելու համար», - ասել է Պուտինը։

Վերջում Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ–ին կհաջողվի լուծել բոլոր խնդիրները:

Լրահոս
0