00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

© Sputnik / Aram NersesyanРуководитель клинических работ медцентра Арташат Лилит Мусеян и инфекционист Агаси Махтесян
Руководитель клинических работ медцентра Арташат Лилит Мусеян и инфекционист Агаси Махтесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան այցելել է Արտաշատի ԲԿ–ի ինտենսիվ թերապիայի ու վերակենդանացման բաժանմունքներ, տեսել ու նկարել այն ամենը, ինչն ուրիշները չեն տեսել։

Ուղևորվում ենք Արտաշատի բժշկական կենտրոն։ Լրագրողի համար սա բացառիկ փորձ է, ու ես փոքր–ինչ ոգևորված եմ։ Գլխումս արդեն շարադրել եմ բժիշկներին ու հիվանդներին ուղղված բոլոր հարցերը, կազմել ռեպորտաժի սցենարը և իհարկե ընտրել հերոսին։ Լիլիթ Մուսեյան։ Այս բուժկենտրոնը վերապրոֆիլավորելուց հետո հենց նա է կլինիկական աշխատանքները ղեկավարում, բացի այդ` վարչապետի հետ ճեպազրույցի ժամանակ շատ հուզիչ ելույթ ունեցավ, ու համոզված եմ, որ հետաքրքիր զրուցակից է։ Նա մեզ դիմավորում է ու արդեն երրորդ րոպեին հայտնում, որ կխոսեն բոլորը` բացի իրենից։

© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Մուսեյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Լիլիթ Մուսեյան

Մինչ փորձում եմ հասկանալ անելիքս, Լիլիթ Արժանիկովնան հեռախոսով կանչում է բժշկին, որն էլ կատակով հույս է հայտնում, թե սենսացիայի համար չեմ ստիպի համազգեստի վրա «Դոկտոր Լեկտոր» գրել։ Զրուցակիցս վարակաբան Վադիմ Այդիյանն է, որը մոտ մեկ ամիս տանը չի եղել։ Նրա համար բոլոր օրերը խառնվել են, նմանվել իրար, բայց շատ ավելի դժվար բան կա` հիվանդին համոզել, որ նա ապրելու է։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Հարցնում եմ այս օրերի ամենալուսավոր պահերի մասին, ու բժշկի աչքերը սկսում են չարաճճի ժպտալ, մեջքիս հետևում էլ շարժումներ եմ զգում։ Չեմ հասկանում` ինչ է կատարվում, պարզվում է` բոլորը Լիլիթ Արժանիկովնային են մատնացույց անում։ Վադիմ Մարատովիչը ժպտում է ու չի տրվում սադրանքին, ասում է՝ ամենաերջանիկ պահը ծանր հիվանդին տուն ուղարկելն է։ Հետո զգուշացնում է` հիվանդությունը շատ դաժան է, բռնում է կոկորդից ու տանջամահ անում, պետք չէ մատների արանքով նայել նրան։ Հետաքրքրվում եմ` իսկ ինքը չի՞ վախենում։ Գնահատող հայացք է գցում վրաս ու բազմանշանակ պատասխանում` 25 տարվա ինֆեկցիոնիստ եմ։

© Sputnik / Aram NersesyanՎադիմ Այդիյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Վադիմ Այդիյան

Նա լքում է մեզ ու շտապում հանել համազգեստը, փոխարենը ես եմ վայրկյան առաջ ուզում հագնել հատուկ հագուստն ու մտնել ինտենսիվ թերապիայի 4-րդ բաժանմունք, որի թափանցիկ դռան հետևից մեզ բարևում է Գայանեն։ Շուտով նրա ծնունդն է, աղջիկները պատրաստվում են փուչիկներ պատվիրել ու անակնկալ մատուցել նրան. պաչիկ–մաչիկները կթողնեն համավարակից հետո։

© Sputnik / Aram NersesyanԳայանեն
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Գայանեն

Վերջապես գալիս է երկար սպասված պահը։ Բուժքույրերը` Կարինեն ու երկու Գայանեները, մայրապետներ Ռուզաննան ու Գայանեն օգնում են ինձ ու լուսանկարչին հագնել հատուկ համազգեստը: Սկզբում հագնում եմ առաջին զույգ ձեռնոցը, բախիլը, համազգեստը, երկրորդ զույգ բախիլը, երկրորդ զույգ ձեռնոցը, գլխարկներն այստեղ «հնդկական ձևով» են դնում` երկուսը իրար վրա ու մի փոքր թեք, կարծես թյուրբան լինի։ Հետո եռաշերտ դիմակիս փոխարեն FFP2 եմ դնում։ Դեռ ոգևորված եմ ու կատակներ եմ անում, թե միայն հարսներին են այսպես հանդիսավոր զարդարում։ Վերջին ատրիբուտը ակնոցն է, որն անմիջապես քրտնում է, բայց հոգ չէ. բուժքույրերը լայֆհաք են հորինել` օճառ են քսում, ու այլևս չի քրտնում։ Այս ամենը ամրացնում են կպչուն ժապավենով, ու ես պատրաստ եմ։ Սպասում եմ ևս 2 րոպե, որ լուսանկարչի համազգեստի վերջին շտկումներն անեն, ու զգում եմ, թե ինչպես է դեմքիս վրայով հոսում քրտինքի առաջին կաթիլը։ Դռան հետևում տեսնում ենք համազգեստով բժշկի: Լիլիթ Արժանիկովնան ծանոթացնում է` Աղասին է։ Հետաքրքրվում ենք, թե ինչպես են իրար ճանաչում։ Անձնակազմի անդամներն իրար են նայում ու ասում` բա մեկ թիմ ենք։

© Sputnik / Aram NersesyanԱղասի Մահտեսյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Աղասի Մահտեսյան

Մտնում ենք «բաց վիրուս» կամ ինֆեկցիոն 4-րդ բաժանմունք

Չեմ կարողանում հարց տալ մեզ դիմավորող Գայանեին ու հասկանում եմ, որ ենթագիտակցական վախի պատճառով արդեն մի քանի վայրկյան շունչս պահած եմ քայլում, ոտքերս էլ սահում են գետնով։ Կատակում ենք, թե բաց տիեզերք դուրս գալուն շատ է նման։ Ի դեպ, այստեղ շատ լուռ է, ու միայն մեր կոմբինեզոնների խշխշոցն եմ լսում։ Մի քանի զանգի պատասխանելուց հետո մեզ է մոտենում ինֆեկցիոնիստ Աղասի Մահտեսյանը։ Նրա ազգանունը լսելուց հետո մի տեսակ սարսռում եմ։ Չգիտես ինչու հարցնում եմ` շատ մահե՞ր եք տեսել։ Նա ակնոցի տակից նայում է ինձ ու ոչինչ չի ասում։ Մի քանի անիմաստ հարց եմ տալիս, ու մտնում ենք հիվանդասենյակ։

© Sputnik / Aram NersesyanԱղասի Մահտեսյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Աղասի Մահտեսյան
Լռությանը փոխարինում է աղմուկը, կանայք են այստեղ ու լրագրող տեսնելուն պես որոշում են շնորհակալության բոլոր խոսքերը շռայլել բժշկին։ Նա անհարմարությունից այնպես է շիկնում, որ դա երևում է անգամ ակնոցի տակից։ Մի քանի հիվանդասենյակ ենք մտնում։ Մեկում բանաստեղծուհի Անահիտն է (անունը փոխված է) իր հարևանուհու հետ։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխվել բուժկենտրոն, բայց արդեն առողջանում են։ Անահիտն անակնկալ խոստովանություն է անում բժշկին. «Я люблю тебя до слез, հրաշագործս»։ Մենք ծիծաղում ենք, իսկ բժիշկը շարունակում է հետազոտել նրա հարևանուհուն։

© Sputnik / Aram NersesyanԿորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում
Հաջորդ հիվանդասենյակում այլ բժշկական կենտրոնի բուժքույր է։ Նրան շատ ծանր վիճակում են հոսպիտալացրել. անգիտակից է եղել։ Կասկածներ ունի, որ պացիենտից է վարակվել, բայց միևնույնն է` հենց առողջանա, վերադառնալու է աշխատանքի ու ոտքի կանգնեցնի մյուս հիվանդներին։

© Sputnik / Aram NersesyanԿորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով վարակված կինը Արտաշատի ԲԿ–ում
Լսում եմ լուսանկարչիս ձայնը։ Նա ինձ հարևան հիվանդասենյակ է կանչում։ Այնտեղ շտապօգնության բուժքույր Սահակյան Ալլան է (թույլատրել է հրապարակել իր տվյալները)։ Նրան էլ են ծայրահեղ ծանր վիճակում բերել, անգամ շնչել չի կարողացել, բայց մի քանի օրում ոտքի են կանգնեցրել։ Հենց բուժվի` նա էլ կվերադառնա աշխատանքի. բա էլ ո՞վ, եթե ոչ ինքը։ Հարցնում եմ` ում կամ ինչին է ամենաշատը կարոտել, ու Ալլան սկսում է արտասվել։ Ընտանիքին է կարոտել, հատկապես որդուն` զինվոր Գրիգորին։ Խնդրում եմ հանգստանալ ու խոստանում եմ բարևներ ուղարկել տղային։ Խոստումս կատարում եմ` ջերմ բարևներ քեզ, Գրիգոր ջան, առողջ լինես։

© Sputnik / Aram NersesyanԱլլա Սահակյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Ալլա Սահակյան
«Բոլոր հիվանդները հուսահատված են գալիս: Փորձում եմ տրամադրությունները բարձր պահել ու լավանալուն տրամադրել», - ասում է Մահտեսյանը` տեսնելով իմ ընկճվածությունը։

Հետո պատմում է, որ եղբայրներից մեկն էլ է այստեղ, բայց ինքը ընտրողական մոտեցում չի ցուցաբերում ու բոլորին է լավ նայում։ Սիրում է իր աշխատանքը և վայրկյան անգամ չի փոշմանել բժիշկ դառնալու համար։ Երևի հենց դրա համար էլ երկու տարի արձակուրդ չի գնացել ու չի էլ ուզում գնալ։

Ինչ է կատարվում Երևանի պոլիկլինիկաներում. պատմում են պացիենտները և բժիշկները

Քայլում ենք խուճուճ միջանցքներով, երկու վերելակ նստում ու կրկին միջանցքում հայտնվում։ Քլորի շատ ուժեղ հոտ եմ զգում։ Ոգևորությունս նահանջում է, ու սկսում եմ գիտակցել, թե որտեղ եմ։ Արդեն մեկ ժամ է` հատուկ հագուստով ենք։ Նկատում եմ, որ լուսանկարչի հագինը ամբողջովին թաց է, ու նա չի կարողանում ծնկի գալ, որ իր ուզած կադրը ստանա։ Ակնոցը սեղմում է քիթս, բայց ոչինչ անել չեմ կարող, քանի որ դեմքին կպչել չի կարելի։

© Sputnik / Aram NersesyanՄենք
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Մենք

Վերակենդանացման բաժանմունք կամ անտանելի աղմուկի թագավորություն

Ծանր շնչառության և ռիթմիկ թխկոց է լսվում. արհեստական շնչառության սարքն է։ Բաժանմունքում յոթ մարդ կա, բոլորը` ծայրահեղ ծանր վիճակում։ Մտնում ենք առաջին հիվանդասենյակ։ Երիտասարդ տղամարդը ինչ–որ բան է փորձում ասել, բայց դժվարանում է։ Ինձ բժշկի հետ է շփոթել։ Պալատում չորսով են, ու միայն նրա գիտակցությունն է տեղը։ Մնացածը կարծես քնած են, բայց վստահ չեմ։ Այնքան անօգնական են ու կուչ եկած, որ մի պահ սարսափում ես։ Մտածում եմ` գուցե տղամարդիկ կաշկանդվեն իմ ներկայությունից, ու դուրս եմ գալիս հիվանդասենյակից։ Դռան արանքից տեսնում եմ` ինչպես է բժշկուհի Կարինե Բիլբուլյանը մոտենում նրանցից յուրաքանչյուրին, դիմում անուններով, բռնում ձեռքը կամ շոյում գլուխը։

© Sputnik / Aram NersesyanԿարինե Բիլբուլյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Կարինե Բիլբուլյան
Քթիս ցավն անտանելի է դառնում, մի փոքր տեղաշարժում եմ ակնոցը։ Հետո առաջին անգամ խոր շունչ եմ քաշում ու, զգալով թթվածնի հոսքը, սարսափում եմ։ Թվում է, թե դիմակս հանեցի, բայց ամեն ինչ նորմալ է. դիմակս տեղում է։ Հանգստանում եմ։ Անցնում ենք հաջորդ սենյակ։ Այնտեղ բոլորը անգիտակից են, և մեր գտնվելու ընթացքում նրանցից որևէ մեկը կյանքի նշաններ ցույց չի տալիս։

© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Արտաշատի ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում
Այդ սարսափի մեջ նկատում եմ պատուհանից երևացող ֆանտաստիկ տեսարանն ու գեղեցիկ լեռները։ Ափսոս, որ այս մարդիկ սա չեն տեսնում։ Մի պահ կորցնում եմ ինձ ու բժշկուհուն հարցնում եմ` ինչպես է դիմանում այս դժոխքին։ Նա դիմակի տակից թեթևակի ժպտում է ու ասում, որ վատ մտքերը վանում է, ուժ հավաքում ու փորձում օգնել մարդկանց։

«Նախկինում հարազատները մտնում էին ռեանիմացիա, հարազատի ձեռքը բռնում, գլուխը շոյում, իսկ հիմա մենք ենք դա անում։ Հասկանում եմ, որ վտանգավոր է, բայց անպայման անում ենք, որ մենակ չզգան իրենց», - ասում է նա։

Իսկ երբ իրեն է մենակ զգում, հիշում է ծնողներին, որոնց չի տեսել երեք ամիս, նրանց այգին ու ծաղիկներով պարուրված տաղավարում սրճախմությունները։ Ասում է` լռությանն է կարոտել, անգամ երաժշտություն չի կարողանում լսել, իսկ երբ այս ամենը վերջանա, մեկ շաբաթ քնելու է։

© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի ԲԿ
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Արտաշատի ԲԿ
Մենք հրաժեշտ ենք տալիս, ու Գայանեն ուղեկցում է մեզ դեպի այլ բաժանմունքներ, որտեղ նույնպես կորոնավիրուսով հիվանդներ են բուժվում։ Միջանցքներից մեկում հանդիպում ենք երիտասարդ բժիշկ Դավիթ Սախնովսկուն։ Նա Մոսկվայից է ժամանել, որ օգնի հայաստանցի գործընկերներին։ Մի փոքր զրուցում ենք, ու պարզում եմ, որ նա էլ է կիսով հայ հայրիկի կողմից։ Ասում է` չէր կարող անտարբեր լինել երկրորդ հայրենիքի նկատմամբ և եկել է, որ գոնե ինչ–որ բանով օգնի։

«Կեցցեն բժիշկները, լավ էլ գլուխ են հանում։ Կօգնեմ ինչով կարողանամ, հո օտա՞ր չենք», - ասում է նա ու շտապում այլ բաժանմունք։

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Սախնովսկի
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Դավիթ Սախնովսկի
Ավելի քան երկու ժամ հիվանդանոցում ենք։ Արդեն չենք զգում ախտահանիչ նյութերի հոտը, միայն անտանելի շոգ է, ուզում ենք վայրկյան առաջ հանել կոմբինեզոնները։ Հիշում եմ Վադիմ Այդիյանին ու մտքումս ներողություն խնդրում։ Նույն ճանապարհով վերադառնում ենք, բոլորին հրաժեշտ տալիս ու առողջություն մաղթում։ Նկատում եմ, որ Գայանեն շատ սիրուն աչքեր ունի: Ափսոսում եմ, որ այս պատերից դուրս ու առանց համազգեստի նրան չեմ ճանաչի։ Ի դեպ, ելքի մոտ մեզ է սպասում բժիշկ Մահտեսյանը` առանց հատուկ հագուստի, բայց աչքերից ճանաչում եմ նրան։ Եվս 15 րոպե, և մենք հանում ենք մեր համազգեստները, սկսում ենք մրսել, քանի որ հագուստը լրիվ թաց է, ու անհամբեր սպասում ենք արևի տակ հայտնվելուն։

© Sputnik / Aram NersesyanԱղասի Մահտեսյան
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում  - Sputnik Արմենիա
Աղասի Մահտեսյան

Լուռ վերադարձ

Մեքենայում շատ լուռ է։ Հա՛մ սթրես ենք տարել, հա՛մ էլ անտանելի հոգնել։ Մտքումս կրկնում եմ բժիշկ Մահտեսյանի ազգանունը ու էլի փշաքաղվում, չեմ կարողանում ազատվել այդ սիմվոլիզմի զգացումից։ Հետո հիշում եմ Մուսեյանի հայրանունը` Արժանիկ, երևի արժանի բառի հետ կապ ունի, կարծում եմ` արժանի է լավ բաների։ Հիշում եմ բուժաշխատողների հոգնած, բայց ժպտերես աչքերը, հիվանդների անօգնական ձեռքերը (միշտ նայում եմ մարդկանց ձեռքերին)։ Կրկին վերլուծում եմ տեսածս ու լսածս։ Դեմքիս վրայով քամի է անցնում, վայելքից փակում եմ աչքերս ու գիտակցում, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ առանց դիմակի եմ դրսում։ Դնում եմ դիմակս ու հասկանում, որ այլևս երբեք ու ոչ մի կարգավիճակով չեմ ուզում վերադառնալ այնտեղ, որտեղ րոպեներ առաջ էի։

© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
1/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
2/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
3/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
4/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
5/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
6/7
Արտաշատի բուժկենտրոնում
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի բուժկենտրոնում
Արտաշատի բուժկենտրոնում - Sputnik Արմենիա
7/7
Արտաշատի բուժկենտրոնում
1/7
Արտաշատի բուժկենտրոնում
2/7
Արտաշատի բուժկենտրոնում
3/7
Արտաշատի բուժկենտրոնում
4/7
Արտաշատի բուժկենտրոնում
5/7
Արտաշատի բուժկենտրոնում
6/7
Արտաշատի բուժկենտրոնում
7/7
Արտաշատի բուժկենտրոնում

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

Լրահոս
0