Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

© Sputnik / Asatur YesayantsСпортивно-концертный комплекс имени Карена Демирчяна
Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դարանակալած ոստիկաններն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվտանգության աշխատակիցները երիտասարդներին բռնել են հենց համալիրի տանիքի վրա։ Ոստիկանության տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանց «փռում» տանիքին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Անհայտ անձինք փորձել են գողություն կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից։ Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 22-ին, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ նրանք ապամոնտաժել են համալիրի տանիքի թիթեղը։

Արտակարգ դեպք Երևանում. տնօրենն էպիլացիայի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրել

Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ են ձեռք բերել, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվել է դարանակալում։

Լույս 24-ի գիշերը կասկածվողները եկել են թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնել են հենց համալիրի տանիքի վրա։

Երևանում բնակվող երիտասարդներին բերման են ենթարկել Մալաթիայի բաժին։

Ոստիկանությունը պահանջում է զերծ մնալ նման արարքներ կատարելուց և տեղեկացնում, որ խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։

Տղամարդը գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. տեսանյութ

Լրահոս
0