00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ ‬հուլիսի‭ 1-‬ից‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով

© Sputnik / Asatur YesayantsДеньги в кармане
Деньги в кармане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի օրից կիրառվող փոփոխությունները կզգա հատկապես միջին խավը, որի եկամուտները զգալի կնվազեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook–ի իր էջում տեղեկացում է, որ սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:‬ Նա հանգամանորեն բացատրել է` ինչ է սա նշանակում:

‭‭«Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ ‬արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքը,– գրել է պատգամավորը:

‭Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25 000դր., հուլիսի 1-ից ամսական 500 000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25 000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77 000դր.: Այսինքն` տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25 000 դրամից կդառնա 77000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դրամ:‬

Премьер-министр Никол Пашинян и исполняющий обязанности начальника полиции Арман Саркисян перед заседанием руководящего состава Полиции (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հեղափոխական ցուցանիշ. որքան է կազմել ոստիկանների միջին աշխատավարձը

«Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500 000դրամ աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի ‬շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25 000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77 000 դրամ՝ նախկին 25 000–ի փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դրամ ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77 000 դրամ կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն»,– նշում է Խաչատրյանը:‬

Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն դրամ, թե 10 մլն դրամ, միևնույնն է՝ նրանք կվճարեն ամսական 77 000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի ‬նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5 մլն դրամ ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54%:‬

Որն է Հայաստանում աշխատատեղերի արագ վերականգնման առաջին պայմանը

Ըստ պատգամավորի` հուլիսի 1-ից մինչև 500 000 դրամ ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:‬

Ամսական 500 000-1 020 000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25 000-77 000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25 000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը ‬կմնա 25000 դր.:

Ամսական ավելի քան 1 020 000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77 000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին առավելագույնը 25 000 դրամի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան ‬միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դրամ: ‬

«Հետևաբար 2020թ. հուլիսի 1-ից‭ ‬ ‭կուտակային‭ ‬վճարների‭ ‬գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500 000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ‬ ‭ստացողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով)»,– շեշտում է պատգամավորը:‬

Խաչատրյանը հատուկ չի անդրադարձել ներկայումս գործող ‬արտոնյալ ռեժիմի պայմաններում՝ մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքին, քանի որ այս կարգավորումը աստիճանաբար դուրս կգա առաջիկա տարիներին:

Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 471 աշխատատեղից 50 094-ը․ Փաշինյան

Լրահոս
0