«Մի՛ կանգնեք, խնդրում եմ»․ Պուտինն ու վետերանները` շքերթի ժամանակ

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել ֆոտոբանկПрезидент РФ В. Путин принял участие в военном параде в ознаменование 75-летия Победы в Великой Отечественной войне
Президент РФ В. Путин принял участие в военном параде в ознаменование 75-летия Победы в Великой Отечественной войне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Երբ մոտեցավ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վետերանները փորձեցին ոտքի կանգնել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նախագահը ժեստով ցույց տվեց` պետք չէ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց վետերաններին աթոռներից չկանգնել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զեկույցի ժամանակ։

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը շփվել  է վետերանների հետ։ Նա սեղմել է հյուրերի ձեռքերը, իսկ երկու վետերան բավականին երկար ինչ-որ բան էին պատմում պետության ղեկավարին։ Պուտինն ի պատասխան գլխով էր անում։

Церемония освящения главного храма Вооруженных сил РФ в парке Патриот  - Sputnik Արմենիա
«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար

ՌԴ նախագահի հետ նույն շարքում նստած են պետությունների ղեկավարներ, որոնք Մոսկվայում են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի առիթով։ Նախագահի աջ կողմում վետերան է նստած, իսկ մի քիչ այն կողմ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնենք` Կարմիր հրապարակում հանդիսավոր միջոցառումներին մասնակցում է 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա և 75 անօդաչու թռչող սարք։

Պատերազմի մասին բանաստեղծություններ կարդացեք․ ՌԴ խորհրդի խոսնակը` Մեծ հաղթանակի օրվա մասին

Շքերթին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել զինծառայողներ 13 օտարերկրյա պետություններից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։

Կադրեր Մոսկվայից. ընթացավ Մեծ հաղթանակի զորահանդեսի գիշերային փորձը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала