Երևանը դառնում է կորոնավիրուսի տարածման մեծ օջախ. Թորոսյան

© Sputnik / Asatur YesayantsМолодой человек в защитной маске на Северном проспекте (5 марта 2020). Еревaн
Молодой человек в защитной маске на Северном проспекте (5 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին 2 շաբաթվա ընթացքում հիվանդության տարածման տեմպն աճել է նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության կատարած վերլուծություններով` մայրաքաղաք Երևանը վեր է ածվում կորոնավիրուսի տարածման մեծ օջախի: Կառավարության այսօրվա նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Арсен Торосян на заседании правительства - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

«Օրինակ՝ նախկինում մենք ունեինք ակտիվ տարածման օջախներ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում: Հիմա այդպիսի տարանջատումներ չկան: Երևանը դառնում է տարածման մեկ մեծ օջախ»,- ասաց նա:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում հիվանդության տարածման տեմպն աճել է նաև Վանաձոր քաղաքում:

Հիշեցնենք` նախարարի խոսքով` վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հիվանդության 771 նոր դեպք:

Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 502 Է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 113: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված են 40 հիվանդ:

Աշխարհում արդեն 9,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով. նոր տվյալներ

Լրահոս
0