Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել ՊԵԿ-ում ու իր աշխատակազմում

© Photo : official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում (28 նոյեմբերի, 2019թ). Բիշկեկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում (28 նոյեմբերի, 2019թ). Բիշկեկ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վարչապետի որոշումները հրապարակվել են կառավարության պաշտոնական կայքում:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նոր նշանակումներ են արվել վարչապետի աշխատակազմում ու ՊԵԿ-ում:

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում - Sputnik Արմենիա
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արշակ Գասպարյանը: Նշենք, որ նա 2019թ․ փետրվարի 25-ից զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի պաշտոնը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ` համալրվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ տևական ժամանակ թափուր մնացած պաշտոնը:

Այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Խաչատրյանը:

Վարչապետի որոշումներն այսօր հրապարակվել են կառավարության պաշտոնական կայքում:

Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանի առաջարկով

Լրահոս
0