Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել

© Sputnik / Andranik GhazaryanСотрудник МЧС Армении у пожарного автомобиля
Сотрудник МЧС Армении у пожарного автомобиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքը տեղի է ունեցել Ուրցաձորի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական տվյալներով` կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Հաղորդվում է, որ ահազանգն ԱԻՆ–ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հունիսի 25-ին, ժամը 11։00-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, մահացածը կին է։

Պայթյուն Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում. 40 տարեկան տղամարդ է մահացել

Լրահոս
0