Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման գործուն միջոց են բացահայտել

© Pixabay / congerdesignБутилированная вода
Бутилированная вода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակվելուց հետո առաջին օրերին վիրուսն առավել ակտիվ է կոկորդում. կոկորդից վերցրած քսուկը վիրուսի ամենաբարձր կոնցենտրացիան է պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Թայվանցի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կոկորդի ողողումները նպաստում են կորոնավիրուսի կանխարգելմանը և ընդհանուր առմամբ թեթևացնում հիվանդության ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Public Health պարբերականը։

Капельницы во время операции - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Մասնագետների խոսքով`  ողողումների ժամանակ պետք է  օգտագործել  կերակրի աղ, ֆիզլուծույթ կամ գոնե սովորական ծորակի ջուր։

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակվելուց հետո առաջին օրերին վիրուսն առավել ակտիվ է կոկորդում. կոկորդից վերցրած քսուկը վիրուսի ամենաբարձր կոնցենտրացիան է պարունակում։ Ողողումները կարող են կանխել հիվանդությունը սկզբնական փուլում։

Ինչու մարդիկ չեն կարողանա ապրել Լուսնի ու Մարսի վրա

Թայվանցի գիտնականների կարծիքով` կոկորդի կանոնավոր ողողումները ոչ պակաս արդյունավետ միջոց են COVID-19–ի կանխարգելման համար, քան դիմակ դնելն ու ձեռքերի ախտահանումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Համաճարակաբանն ասել է, թե երբ կարող է ավարտվել COVID-19–ի համավարակը

Լրահոս
0