ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 26-ին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում ևս հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին
Մայրաքաղաքում հունիսի 26–ի գիշերը սպասվում է 18–20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։