ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 9,7 միլիոնի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։
Հունիսի 26-ի տվյալներով աշխարհում արդեն 9 714 809 մարդ է վարակվել COVID-19–ով, վարակի զոհ դարձածների թիվը հասել է 491 856–ի։
Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 504 588 մարդու մոտ, մահացել է 126 780 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 1 233 147 մարդ է վարակվել COVID-19–ով, կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հասել է 55 054–ի: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 613 994 հաստատված դեպքով, մահացել է 8 605 մարդ։
Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը:
Հայաստանն այդ ցուցակի 49-րդ հորիզոնականում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակած ֆեյսբուքյան էջով զբաղվում են քննիչները