Ինչպես Հայաստան եկած բրիտանացուն գայթակղեցին խորովածով ու տնական օղիով

© Sputnik / Asatur YesayantsХоровац на фестивале еды "Утест Фест" в Ереване
Хоровац на фестивале еды Утест Фест в Ереване - Sputnik Արմենիա
Հայկական ավանդական խորովածն ու կերուխումը հայտնվել են The Week ամսագրի էջերին։ Բրիտանացին հայաստանյան ճանապարհորդությունը դեռ երկար կհիշի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Մանղալի վրա պտտված, վառված փայտի հոտն իր մեջ ներծծած և լավաշի մեջ փաթաթված հյութալի միս, բուրավետ բանջարեղեն և հայկական օղի։ Ի՞նչը կարող է ավելի համեղ լինել։ Հավանաբար միայն նախաճաշին մատուցած հայկական բրդուճը` մեկ բաժակ սուրճով։ Նման եզրակացության է եկել բրիտանացի լրագրող Ալբերտ Շտումը, որը հայկական ավանդույթներին նվիրված հոդված է գրել The Week ամսագրում։

Խորոված

Շտումը հայկական խոհանոցին ծանոթացել է Հայաստանում` համտեսելով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Տավուշի մարզի Չինչին գյուղում պատրաստված ճաշատեսակները։ Խորովածի մասին իմացել է Երևանի ռեստորանների մոտ շրջելիս։ Ավելի ճիշտ` նրան գրավել է տապակած մսի հոտը, որից ծխի հոտ է առել։ Հեղինակը հիշում է, որ այդ բույրը զգացել է Հայաստանի սահմանը հատելուն պես։

В гостях у шеф-повара: как приготовить шашлык - Sputnik Արմենիա
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս

Բրիտանացին հայկական խորովածը բարբիքյուի հետ է համեմատում, բայց նաև գրում է` խորովածը տարբերվում է նրանով, որ այս ուտեստը սեղանի շուրջ է հավաքում մի քանի ընտանիքի և պատրաստվում է ոչ թե գրիլի, այլ մանղալի վրա։ Ըստ հոդվածագրի` նրանք, ովքեր ամսվա մեջ մի քանի անգամ են խորոված անում, հաջողակ և ունևոր են համարվում։ Հեղինակը չի մոռացել գրել նաև այն հատուկ երգի մասին, որի հնչյունների տակ մատուցում են այս ուտեստը։

Կերուխում Չինչինում

Շտումը դասական խորոված է համտեսել Չինչին գյուղում։ Հայաստանում ավանդույթ կա` խորովածի առաջին կտորն ուտել մանղալի մոտ` 50 գրամ օղիով։ Բրիտանացին անդրադարձել է նաև այս ավանդույթին։

Շտումին հենց այդպիսի համեղ, տաք կտոր են հյուրասել։ Տանտերը նաև քյաբաբ է պատրաստել, որը հեղինակն անվանում է «շամփուրի վրա խճողակից պատրաստած երշիկներ»։

Սեղանին շոգեխաշած սունկ են դրել սխտորի սոուսով, լոլիկով և վարունգով աղցան, կծու պղպեղ, փափուկ պանիր, ապխտած տավարի միս, խոզի մսից երշիկ, լավաշ և մի խուրձ թարմ կանաչի։

Օղի և կենաց

Էլ ի՞նչ հայկական կերուխում` առանց կենացի ու ծիրանի, խնձորի կամ նույնիսկ դեղձի ու նռան օղու։ Տվյալ դեպքում տանտերերն իրենց հյուրին խնձորի օղի են հյուրասիրել։

Ավանդույթի համաձայն` առաջինը խմել են հյուրի ու իրենց հանդիպման կենացը, հետո` ծնողների, տատիկների ու պապիկների և այլն։ Ընթրիքը երեք ժամ է տևել, իսկ առավոտյան Ալբերտն արթնացել է ու հասկացել, որ երեկոյան ճաշկերույթից դեռ ուշքի չի եկել։ Բայց նրան արդեն սպասել է նախաճաշը` լավաշ, երշիկ, պանիր, ձու, ջեմ և թունդ սուրճ...

Շտումը ճամփա է ընկել խորոված միսն ու բանջարեղենը ուտելուց հետո։

Բրիտանացին վստահեցրել է, որ հայաստանյան ճանապարհորդությունը դեռ երկար կհիշի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала