Կորոնավիրուսի պատճառով ևս 13 մարդ է մահացել Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanПациент, подключенный к аппарату ИВЛ в реанимации медцентра Арташат
Пациент, подключенный к аппарату ИВЛ в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսի զոհ դարձածների շարքում գերակշռում են տղամարդիկ, նրանցից ամենաերիտասարդը 48 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում մահվան ևս 13 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի մահացած անձանցից 10–ը տղամարդ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Լրահոս
0