ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է առաջիկա օրերին կկայանան մի շարք չվերթեր տարբեր ուղղություններով։
Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել
- Այսպես, հունիսի 27-ին, 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից. Երևան ժամանումը 02:45–ին, Երևանից մեկնում ժամը 03:35–ին:
- Իսկ արդեն հունիսի 27-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:50):
- Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից։ Երևանից մեկնումը կկայանա ժամը 08:00–ին, ժամանումը դեպի Երևան 13:50–ին:
- Կրկին հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում Երևանից 16:00, ժամանումը Երևան 21:20):
- Արդեն հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 11:00, ժամանումը Երևան 14:00):
- Ս․ թ․ հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Երևանից մեկնումը նախատեսված է ժամը 18:00–ին, ժամանումը Երևան 21:20–ին: Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար կարող եք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/ հասցեով։
- Red Wings ավիաընկերության կողմից հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում 21:40):
Քաղավիացիան տեղեկացնում է, որ առաջիկա չվերթերի մասին տեղեկությունը կլինի կոմիտեի ֆեյսբուքյան էջում: