00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ԱԷԿ-ների չորս նոր էներգաբլոկ կկառուցվի

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցСтенд государственной корпорации по атомной энергии "Росатом"
Стенд государственной корпорации по атомной энергии Росатом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր էներգաբլոկները կփոխարինեն РБМК-1000 ռեակտորները, որոնց ծառայության ժամկետը կավարտվի հաջորդ տասնամյակում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Լենինգրադի և Սմոլենսկի շրջաններում ԱԷԿ-ների նոր բլոկների կառուցման նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել: Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։ Համապատասխան որոշումը ստորագրել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Ռուսաստանի Դաշնությունում բլոկների կառուցման աշխատանքների կազմակերպման և ներդրումային նախագծերի իրականացման համար պատասխանատու անձանց նշանակման վերաբերյալ խորհրդակցության արդյունքով:

«Ռուսաստանի ատոմային բնագավառը մոտեցավ այս ժամանակաշրջանին ԱԷԿ-ի նոր մշակված տեսակների հետ՝ ВВЭР-1200 և ВВЭР-ТОИ։ Այս նախագծերը հաջողությամբ իրականացվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում: Դրանցում օգտագործվում են առավել առաջադեմ նվաճումներն ու մշակումները, որոնք համապատասխանում են անվտանգության ժամանակակից միջազգային բոլոր պահանջներին»,- ասել է Լիխաչովը` մեկնաբանելով այս որոշումը։

Նշենք, որ այդ նախագծերն ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության կառավարության հաստատած` մինչև 2035 թվականը էլեկտրական էներգիայի օբյեկտների տեղակայման գլխավոր սխեմայում:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Լենինգրադի ԱԷԿ-ի նոր բլոկների համար ընդունվել է ВВЭР-1200 նախագիծը, որը նմանատիպ է Լենինգրադի ԱԷԿ-2-ի կառուցման առաջին հերթին: Սմոլենսկի ԱԷԿ-ում կկիրառվի ВВЭР-ТОИ նախագիծը, որը նման է Կուրսկի ԱԷԿ-2-ում կառուցվող նախագծին։

Երկու ներդրումային նախագծերի համար որպես տեխնիկական կապալառու հանդես կգա «Ռոսենգերոգոտոմ» կոնցեռնը, գլխավոր նախագծողներ՝ «Ատոմպրոեկտ» ԲԸ-ն (Լենինգրադի ԱԷԿ-2-ի համար) և «Ատոմեներգոպրոեկտ» ԲԸ-ն (Սմոլենսկի ԱԷԿ 2-ի համար), ռեակտորային կայանի գլխավոր կոնստրուկտոր ՝«Հիդրոպրես» ԲԸ-ն, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի գիտական ղեկավար՝ «Կուրչատովի ինստիտուտ» ԿՏՀ:

«Ռոսատոմի» մասնագետները COVID-19–ի դեմ պայքարի նոր մեթոդ են գտել

«Նոր էներգաբլոկները կփոխարինեն РБМК-1000 ռեակտորները, որոնց ծառայության ժամկետը կավարտվի հաջորդ տասնամյակում: Ըստ նախնական հաշվարկների` երկու շինհրապարակում միանգամից կստեղծվի մինչև 15 հազար նոր աշխատատեղ, կապահովվեն կանոնավոր հարկային եկամուտներ տարածաշրջանային և տեղական բյուջեներ», - ընդգծել է «Ռոսենսերգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրովը:

Մինչև այս տարվա վերջ Լենինգրադի ԱԷԿ-2- ի ВВЭР-1200 ռեակտորներով №3 և №4 նոր էներգաբլոկների շինհրապարակում կկազմվի նախապատրաստական աշխատանքների նախագիծ: Ապագա շինարարության վայրում նախատեսվում է կառուցել ժամանակավոր կենցաղային շինարարական քաղաքներ և արդյունաբերական բազա:

Սմոլենսկի ԱԷԿ-2 նոր էներգաբլոկները ՝ ВВЭР-ТОИ ռեակտորներով, 2510 մեգավատտ ընդհանուր հզորությամբ, կկառուցվեն ԱԷԿ-ի գործող էներգաբլոկներից 6 կմ հեռավորության վրա։

Городская больница имени Архиепископа Луки в Тамбове  - Sputnik Արմենիա
Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում

«Ռոսատոմը» աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով` նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: «Ռոսատոմի» գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Ռոսատոմը հայ ուսանողներին «միջուկային արվեստ է» ցուցադրել

2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր «Ռոսատոմն» իր արտաքին պորտֆելով առաջատարն է:

Լրահոս
0