Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել, այդ թվում` 33 տարեկան երիտասարդի

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр Арташат
Медицинский центр Арташат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների մահվան 6 դեպք: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եղել է ևս 6 մահվան դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
736 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 24 645

Մահացած ամենաերիտասարդ պացիենտը եղել է 33 տարեկան:

Նախարարությունը նաև հայտնում է, որ մահացած պացիենտները եղել են 33 և 85 տարեկան տղամարդիկ և 83, 87, 81 ու 80 տարեկան կանայք:

Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով` կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահերի ընդհանուր թիվը ներկա պահին 426 է:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով և դարձել 24 645։

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ

Լրահոս
0