«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուսիսային մաքսատուն–վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում գտնվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնի շահագործման գործընթացը կիրականացվի փուլային եղանակով: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին:

«Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնում առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր»,–նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Այնտեղ արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն:

Таможня обеспечивает безопасное обслуживание граждан в условиях коронавируса - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են մաքսատներում ապահովում քաղաքացիների անվտանգ սպասարկումը COVID 19-ի պայմաններում

Կառույցը գործելու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:

Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով Հյուսիսային մաքսատուն–վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։

Հիշեցնենք, որ Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացվել է 21,5 հա տարած։

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը

Կառուցվող կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ:

Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:

Հյուսիսային մաքսատուն-վարչությունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի. ՊԵԿ

Լրահոս
0