Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է

© Photo : official site of the MTCIT of RAДорожно-ремонтные работы
Дорожно-ремонтные работы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջպետական նշանակության ավտոճանապարհին նախատեսված է իրականացնել փոսային նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքներն իրականացնում է «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերությունը։

Ի՞նչ տեսք ունի Երևանը շրջանցող մայրուղին. Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով վերոնշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Ինչու են ձկներն իրենց խփում պատին. նախարարությունից խոստանում են պարզել, գուցե նաև՝ պատժել

Լրահոս
0