Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ

© Sputnik / Aram NersesyanПациент в реанимации медцентра Арташат
Пациент в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
82-ամյա Վոլոդյա Բ.–ն, որն արմատներով հայ է, բայց Վրաստանի քաղաքացի, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մաhացած 15–րդ քաղաքացին ազգությամբ հայ է, որն ապրում էր Ախալքալաքի գյուղերից մեկում։ Նա Հայաստանից Վրաստան էր գնացել ու 14-օրյա ինքնամեկուսացման ցուցում ուներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
«Բժիշկը տեղում չէ, դեղ չունենք...». կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները

«Վոլոդյա Բ.-ն 82 տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Նա իր որդու հետ, որը նույնպես Վրաստանի քաղաքացի է, եկել էին Երևան։ Հետո սահմանները փակվելու հետևանքով մնացել էին Երևանում»,–ասաց Տոնականյանը։

Կենտրոնի տնօրենի խոսքով` 11 օր առաջ նրանց հաջողվել էր Վրաստան տեղափոխվել։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող Վոլոդյան սկսել էր վատ զգալ, կտրուկ բարձրացել էր արյան ճնշումը։ Նրան թեստավորել էին, և տղամարդու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ 82-ամյա Վոլոդյային Ռուսթավիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ մահացել է։ Նախօրեին տղամարդուն հուղարկավորել են։ Նրա տղան դեռ 3 օր պետք է ինքնամեկուսացած մնա։

Հիշեցնենք` հունիսի 29-ի տվյալներով` Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 926 դեպք է գրանցվել։ Հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է գտնվում 230 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 25 127-ի։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Լրահոս
0