00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես Սև քոչարին եմ», կամ ինչ կապ ունի Ցեղասպանությունը «Black lives matter» շարժման հետ

© Photo : Screenshot / Youtube / SirushoКадр из фильма Сирушо ARMAT series | #9 Boston, USA
Кадр из фильма Сирушо ARMAT series | #9 Boston, USA - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոնը սեփական օրինակով պատմել է՝ ինչ է նշանակում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկվածների և ստրկություն վերապրած սևամորթների սերունդ լինելը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.  Շնորհիվ աշխարհի ամենահարուստ հայի` հեռուստաաստղ և բոլորի կողմից շատ սիրված Քիմ Քարդաշյանի, «սևամորթ հայ»  բառակապակցությունն այլևս տարօրինակ չէ. բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, և նրանց 4 զավակները տարբեր գենետիկաների և մշակույթների ինքնատիպ և հրաշալի «միքս» են։ Նորթը, Սենթը, Չիկագոն և Փսալմը մկրտվել են Էջմիածնի հայկական եկեղեցում և նույնիսկ դպրոցական տարիքի չհասած եղել են Հայաստանում (իսկ Քիմի ավագ դուստրը` Նորթը, երկու անգամ է Հայաստան այցելել)։

Այսօր կխոսենք ևս մեկ սևամորթ հայի մասին, որը Քիմի երեխաներից բավական մեծ է և իհարկե, նույնքան հայտնի չէ, սակայն հասցրել է գրավել և ոգեշնչել բավական լուրջ լսարանի։

Այդ սևամորթ տղան հայ է, անունը` Լևոն, ազգանունը`Բրանսոն։ Ծնվել է ԱՄՆ–ում, այժմ սովորում է Բոստոնում։ Մայրը ծնունդով Հայաստանից է, իսկ հայրը` սևամորթ ամերիկացի` Կոլորադոյից։

Առաջին անգամ հայ հասարակությունը Լևոնին ճանաչեց հայ հայտնի երգչուհի Սիրուշոյի «Արմատ» վավերագրական ֆիլմի շնորհիվ։ Այս տարի փոփ–աստղը` իր համերգների հետնաբեմում տեղի ունեցողի մասին պատմող վավերագրական մի քանի ֆիլմ ներկայացրեց հանրությանը։ 2020 թվականի մարտի 8-ին լույս տեսավ Սիրուշոյի 9-րդ ֆիլմը, որում նա պատմեց Ամերիկայի Բոստոն քաղաքում 2018 թվականին կազմակերպած իր համերգի մասին։

Երգչուհին Բոստոնի հայ համայնքի առաջ հանդես եկավ «Սայաթ–Նովա» հայկական ազգային պարի համույթի հետ։ Հենց այս համույթում էլ աչքի ընկավ սևամորթ Լևոնը։ Սիրուշոն անձամբ է տղայի հետ հարցազրույց վարել։  Տղան մաքուր հայերենով, առանց օտարոտի արտասանության, երգչուհուն պատմել է իր ընտանիքի մասին։

«Մեր ընտանիքը շատ հայկական է։ Մենք այնքան հաճախ ենք հայերեն խոսում, որ ես երբեմն նույնիսկ օտարերկրյա ընկերներիս հետ եմ հայերեն խոսում և զարմանում եմ, որ նրանք ինձ հասկանում են»,– ծիծաղելով ասում է Լևոնը հարցազրույցում։

Նա Սիրուշոյին պատմել է նաև, որ եղել է Հայաստանում և այս անգամ արդեն ապշեցրել ոչ թե ամերիկացիներին, այլ հայերին։

«Երբ սկսում էի հայերեն խոսել, նրանք զարմանում էին և իրար նայում, շատ ծիծաղելի էր»,– ասել է Լևոնը, ինչին ի պատասխան՝ Սիրուշոն ժպիտով խոստովանել է, որ հաճույքով կհետևեր Հայաստանի բնակիչների հետ նրա զրույցին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Brunson (@levonbrunson)

Ոստիկանների կողմից ձերբակալության ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ–ում սկսված «Black lives matter» զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, Լևոն Բրանսոնն իր բլոգում մի քանի հոդված է գրել սևերի շարժման մասին։ Այնուհետև որոշել է զբաղվել սևերի խնդրի ուսումնասիրությամբ, սեփական տեսանկյունից ներկայացնել սևամորթ հայի ճակատագիրը։ «Սև քոչարին» խոսուն վերնագրով նրա հոդվածը հրապարակել է The Armenian Weekly ԱՄՆ–ի հայկական հեղինակավոր պարբերականը։

«Մի շարք հոդվածներ եմ գրել վերջին շրջանում, սակայն այս մեկն ինձ համար շատ անձնական է։ Ես առաջին անգամ ասել եմ, թե ինչ է նշանակում լինել Հայոց ցեղասպանությունից մազապուրծների և սևամորթների ստրկությունը վերապրածների սերունդ։ Անտեղյակությունը ատելության է բերում, և այս հոդվածով կցանկանայի մի փոքր հույս ներշնչել, որ մեր աշխարհն ավելի լավը կդառնա», – գրել է Լևոնը` հոդվածը տեղադրելով նաև Facebook–ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Brunson (@levonbrunson)

Բրանսոնի հոդվածը սկսվում է Կոլորադոյում մանկության մասին իր վաղ հուշերով։ Դրանցից մեկը նվիրված է մի դրվագի, երբ ինքը մանկապարտեզում ներկայանալիս, ասել է, որ հայ է։ Ո՛չ խմբի դաստիարակը, ոչ՛ երեխաները  չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը։ Լևոնը խոստովանում է, որ ինքն էլ հազիվ էր հասկանում իր իսկ ասածները, քանի որ դրանից երկու տարի անց միայն այցելեց պատմական հայրենիք` Հայաստան։

Լևոնի խոսքով՝ Բոստոնում շատ միասնական հայկական համայնք կա։ Տեղի հայերը շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, հաճախ քյաբաբով ճոխ քեֆեր են կազմակերպում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Brunson (@levonbrunson)

«Սակայն ամենաշատը հայկական արմատներս զգացի, երբ սկսեցի պարել Բոստոնի «Սայաթ–Նովա» համույթում։ Շատ էի նյարդայնանում, երբ առաջին անգամ գնացի պարապմունքի։ Բոլորի համար թխվածքաբլիթներ էի պատրաստել, պատրաստվում էի պատասխանել բոլորի հարցերին։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ինձ շատ ջերմ ընդունեցին։ Սկսելով հայկական պարեր պարել` զգում էի, որ հարգանքի տուրք եմ մատուցում նախապապիս` Երանոսին և նախատատիս` Յագութին, որոնք հրաշքով էին փրկվել Ցեղասպանությունից։ Շուտով խմբում ինձ սկսեցին անվանել «Սև քոչարի»։ Քոչարին հայկական մարտական պար է, ուժի և արիության խորհրդանիշ»,– գրում է Լևոնը։
«Սև քոչարի» մականունը Լևոնի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նրա մաշկի գույնի ակնարկն է։ Այն երկու մշակույթների համաձուլվածքն է, որի կրողն է ինքը։ Հայրական կողմից իր նախնիներն աշխատել են սպիտակների պլանտացիաներում որպես ստրուկ։

«Մինչև 1864 թվականը սևերը ԱՄՆ քաղաքացիներ չէին համարվում, ու նույնիսկ այսքան տարի անց, շատ փաստեր վկայում են, որ մենք դեռ պայքարելու բան ունենք»,– գրում է Լևոնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Brunson (@levonbrunson)

Բրանսոնը պատասխանում է այն բազմաթիվ սպիտակամորթներին, որոնք կարծում են, թե սևերի իրավունքները չեն ոտնահարվում։ Նա զուգահեռներ է տանում Հայոց ցեղասպանության հետ, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել։

Протестующие обезглавили монумент первооткрывателя Америки Христофора Колумба в Бостоне - Sputnik Արմենիա
Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը

«Իհարկե, սևամորթներն այսօր ավելի շատ իրավունքներ ունեն։ Մարդիկ կարող են ասել՝ չէ՞ որ դու էլ սևամորթ ես և սովորում ես Բոստոնի քոլեջում, կամ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ է դարձել։ Սակայն միայն այն, որ Թուրքիայում վերջերս առաջին հայկական թանգարանն է բացվել կամ խորհրդարանում հայ պատգամավոր կա (Գարո Փայլանը), չի նշանակում, որ հայերը կարող են մոռանալ Ցեղասպանության մասին և դադարեն պահանջել ճանաչել այդ փաստը», – նշում է Բրանսոնն իր հոդվածում։

Որպես մարդ, որը պարբերաբար բախվել է ռասիզմի հետ, երիտասարդը վստահ է, որ հայերը պետք է պայքարեն բոլոր այն մարդկանց համար, ում իրավունքները ոտնահարվում են, քանի որ բոլորից լավ գիտեն, թե ինչ է դա նշանակում։

«Դուք խոսում եք արձանների մասին, որոնք վանդալիզմի զոհ են դարձել նրա պատճառով, որ այն մարդիկ, որոնց հիշատակի համար դրանք կառուցվել են, սև ստրուկներ ունեին։ Հարցրեք ցանկացած հայի, թե ինչ կաներ նա Թալեաթ փաշայի (1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ – խմբ.) կամ սուլթան Համիդի արձանի հետ (XIX դարի վերջում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի կազմակերպիչ Աբդուլ Համիդ II), եթե այն կանգնած լիներ Սողոմոն Թեհլերյանի և Անդրանիկի արձանների կողքին», – ասում է Լևոնը։

Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր` Նորթի ծննդյան օրը

Նա գրում է, որ ոչ բոլոր սպիտակամորթներն են սևամորթ ստրուկներ ունեցել, բայցև ոչ բոլոր թուրքերն էին հայերին սպանում։ Սակայն քանի դեռ Թուրքիան որպես պետություն չի ճանաչել Ցեղասպանությունը, հայատյացության կրակի վրա յուղ է լցնում։

«Ու քանի դեռ գեթ մեկ սևամորթի ամերիկացու «կապիկ» են անվանում, հայերը, որոնց Օսմանյան կայսրությունում «շներ» էին անվանում, պետք է պայքարեն աշխարհի բոլոր մարդկանց հավասար իրավունքների համար»,-եզրափակում է Լևոնը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Brunson (@levonbrunson)

Բրանսոնի հոդվածը ԱՄՆ–ի հայկական համայնքում անցած հանգստյան օրերին ամենաընթերցվածն է։ Մարդիկ տարածում են այն և համաձայնում երիտասարդ հեղինակի հետ, որը ներկայացնում է մարդկության պատմության երկու մեծ ողբերգությունները` Ցեղասպանությունն ու ստրկությունը։

Լրահոս
0