Գավառի տներից մեկում 45–ամյա տանտիրուհուն մահացած են գտել

© Sputnik / Andranik GhazaryanДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ են ստացել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, դեպքի վայր է մեկնել փրկարարների ջոկատ։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 45–ամյա տանտիրուհու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ ծառայությունը։

Ванадзор - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Վանաձորում. լճից 44–ամյա կնոջ դիակ են դուրս բերել

Ըստ հաղորդագրության` հունիսի 30-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լիանա Հ․-ի դին (ծնված 1975 թ․): 

Սարսափելի դեպք Կոտայքում. չգործող ոսկու հանքում 3 տղամարդու դիակ են հայտնաբերել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала