Հայկական թեստերի փորձարկման պատասխանը եկել է. երաշխավորում են ստացել չորս նմուշից երեքը

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկПроизводство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории
Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա
Քանի որ հայկական արտադրության թեստերի փորձարկման պատասխանը կա, մնում է առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն ձեռք բերեն։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն արդեն փորձարկել է հայկական թեստերը և 4 նմուշների պատրաստման եղանակներից երեքը երաշխավորել։ Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Հայաստանում կորոնավիրուսի նոր` հակամարմինների թեստավորում է իրականացվում - Sputnik Արմենիա
Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

«Այդ երեք նմուշների պատրաստմամբ հայկական թեստերն ապահովում են բավական բարձր ճշտություն։ Ծրագրավորում ենք պլանավորել այնքան թեստեր, որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման պահանջարկը։ Օրական 2000-2500 թեստ կարտադրվի»,–ասաց նա։

Առաքելյանի խոսքով` քանի որ փորձարկման պատասխանը կա, հիմա մնում է առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն ձեռք բերեն, և հայկական թեստերը կհայտնվեն լաբորատորիաներում։

Առաքելյանը հայտնեց նաև, որ փորձարկել են ֆիզիկայի ինստիտուտի մշակած ախտահանիչ սարքերը, ինչպես ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մշակած ախտահանող նյութերը։ Նա հավելեց` շարունակում են գիտական հետազոտություններ անել և աշխատանքներ տանել այն քիմիական միացությունների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոց դառնալ։

Հիշեցնենք, որ հայկական թեստերի արտադրանքի մասին խոսակցությունները սկսվել էին մարտից, իսկ անմիջապես արտադրությունը՝ մարտի 14-ից։

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 26 065 մարդ, որոնցից 14 563-ն առողջացել են, 453-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 պացիենտ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն