00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն իր գաղափարը քննարկել է Թարխանյանի հետ. ճարտարապետը խոսել է վտանգի մասին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял руководителя Всемирной продовольственной программы ООН в Армении Елену Милошевич (25 марта 2020). Еревaн
Президент Армен Саркисян принял руководителя Всемирной продовольственной программы ООН в Армении Елену Милошевич (25 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Արմեն Սարգսյանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանին ու նրա հետ քննարկել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից, զրուցակիցները կարևորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցելու Արմեն Սարգսյանի գաղափարի կյանքի կոչմանը:

«Վերջին 10 տարվա ընթացքում շատ լուրջ խնդիր է ապրել գրեթե ամբողջ տարածքը՝ շուրջ 125 հա: Այդ ամբողջ տարածքը չի ոռոգվում, ծառերը դեգրադացվել են: Վերջին 2 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ոռոգման բացակայության պատճառով ինչպիսի մեծ հրդեհներ են տեղի ունեցել: Դրա հիմնական պատճառն այն է, որ հողը չոր է»,- նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Թարխանյանը:

Ծիծեռնակաբերդի այգին, ճարտարապետի բնորոշմամբ, Երևանի թոքերից մեկն է ու ի սկզբանե նախատեսված է եղել որպես բուֆերային գոտի՝ Եղեռնի հուշահամալիրի ու ՄՀՀ-ի պահպանության համար:

«Վերջին հրդեհը ցույց տվեց, թե ինչքան մոտ է այն վտանգը, որ վաղը կարող է սպառնալ ուղղակի Եղեռնի հուշարձանին»,- նշել է Թարխանյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի հետ քննարկման նպատակն էր նաև այս խնդիրների լուծման ուղիները գտնելը:

Ճարտարապետը հայտնել է, որ 2019թ-ին իրենք լայնածավալ ուսումնասիրություններ են արել՝ ոռոգման ջուրը Ծիծեռնակաբերդ հասցնելու համար:

Բնապահպանական ու ճարտարապետական խնդրից զատ Ծիծեռնակաբերդի տարածքի պահպանության հարցում նաև իրավական խնդիր կա: Անահիտ Թարխանյանի խոսքով` այգու տարածքի 5 հեկտարը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, 20 հեկտարը՝ ՄՀՀ-ին, իսկ մնացած 100 հեկտարը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Պետք է միավորել այդ բոլոր տարածքները, ձևավորել բարեգործական ընկերություն կամ հիմնադրամ, ինչով նախագահը հիմա զբաղվում է, և դրանից հետո աշխատանքները կշարունակվեն»,- ասել է Թարխանյանը՝ կարևորելով աշխատանքները օր առաջ սկսելու ու Ծիծեռնակաբերդը փրկելու հնարավորությունը:

Հիշեցնենք` 2020թ-ի ապրիլին նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նախագահն ասել էր, որ Երևանի այգիները քաղաքի «թոքերն» են, և որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ:

Президент Армении Армен Саркисян почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է ՀՀ նախագահի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը

Այս համատեքստում նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

Նախագահի խոսքով՝ այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանը՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցները, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների, և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի, եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ: Այս այգին կնկարագրի հայ ժողովրդի պատմական կորուստները և միաժամանակ այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ գծագրի տեսքով ձևակերպել է գաղափարը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանն արձագանքել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նախագահի գաղափարի իրագործմանը:

Լրահոս
0