Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։

2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկի իրավահաջորդ անշարժ գույքի հարկը, որը երկար ժամանակ  շատ ցածր էր։ Մեր բնակարանների կադաստրային արժեքը, որից հաշվարկվելու է հարկը, շատ ավելի մոտ կլինի անշարժ գույքի շուկայական գներին։  Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքան զգալի կլինի հարկի բարձրացումը՝ պարզության համար դիտարկելով Երևանի բնակարանները։

Հարկային դրույքաչափերը կփոխվեն, սակայն ամենաշատը կփոխվի անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը։

Նախևառաջ կբարձրանա 1 քմ բնակտարածքի բազային գնահատումը։ Հիմա այն կազմում է 1 քմ-ի համար 230 հազար դրամ՝ պանելային և մոնոլիտ շենքերում, և 255 հազար դրամ՝ քարե շենքերում։ 2021 թ․-ից այն կավելանա մինչև 700 հազար դրամ։ Կբարձրանան նաև քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում բնակարանների գոտիականության գործակիցները։

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

 

Լրահոս
0