Հայտնի բժիշկն ասել է՝ որն է ամենաօգտակար բանջարեղենը

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՄոսկվայի Մ․Ժադկեվիչի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով
Մոսկվայի Մ․Ժադկեվիչի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկ Մյասնիիկովի խոսքով՝ օրվա մեջ պետք է կես կիլոգրամ բանջարեղեն ու նույնքան էլ միրգ օգտագործել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայտնի բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ տարատեսակ վիտամինների, հանքային նյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի շնորհիվ բրոկլին ամենաօգտակար բանջարեղենն է։

Фольк-фестиваль в Лори - Sputnik Արմենիա
Միրգն ու բանջարեղենը միշտ չէ, որ օգտակար են․ ինչ անել չթունավորվելու համար

Նրա խոսքով՝ բրոկոլի ուտելը նվազեցնում է ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը։

«Բանջարեղեններից ամենաօգտակարը բրոկոլին է։ Այն ահռելի քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր ու կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում․ դրանք նվազեցնում են ուռուցքաբանական ռիսկերը, ընդ որում՝ շատ լրջորեն», - ասել է նա։

Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը

Մյասնիկովն ընդգծել է, որ բրոկոլին պարունակում է հատուկ հակաօքսիդանտներ, որոնք խոչընդոտում են օրգանիզմում ուռուցքների գոյանալուն։ Ընդ որում՝ կաղամբի այս տեսակը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե խաշած, այլ հում։

Բժիշկի խոսքով՝ օրվա մեջ պետք է կես կիլոգրամ բանջարեղեն ու նույնքան միրգ օգտագործել։ Մյասնիկովի խոսքով՝ դրանք պետք է տարբեր գույնի լինեն` ծիածանի գույների սկզբունքով։

Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն օրգանիկ է լինելու. փոխնախարար

Լրահոս
0