Փաշինյանն ու նախարարը խնդրանքով դիմեցին դիմորդների ծնողներին

© Photo : press office of the GoV of RAOнлайн брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, министра Араика Арутюняна и директора института молекулярной биологии Арсена Аракеляна (1 июля 2020). Еревaн
Oнлайн брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, министра Араика Арутюняна и директора института молекулярной биологии Арсена Аракеляна (1 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննություններից առաջ քննական կենտրոնները ախտահանվելու են, սոցիալական հեռավորությունը պահպանվելու է, դիմորդներ ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելուց առաջ:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում դիմորդների ծնողներին խնդրեց վաղը՝ հուլիսի 2-ին, երեխաների հետ քննական կենտրոններ չգնալ, կուտակումներ չառաջացնել:

Пробный ЕГЭ по математике - Sputnik Արմենիա
Միասնական քննությունները մեկնարկում են. պարսկերենից քննություն հանձնող չի լինի

«Մանավանդ, որ մեր դիմորդներն արդեն հասուն մարդիկ են ու միայնակ կարող են գնալ քննության»,- ասաց նա:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս միացավ վարչապետի խնդրանքին ու զգուշացրեց, որ կորոնավիրուսի տարածման առումով ամենավտանգավոր օրը հուլիսի 6-ն է, քանի որ այդ օրը նշանակված են մեծ թվով քննություններ, ու կուտակումների հավանականությունը մեծ է:

«Քննություններից առաջ քննական կենտրոնները պարտադիր ախտահանվելու են, մենք ապահովել ենք սոցիալական հեռավորության պահպանման պարտադիր պահանջը, ձեր երեխաները ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելուց առաջ: Անվտանգության բոլոր կանոնները պահպանված են լինելու: Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու բուժանձնակազմերը ևս ներկա են լինելու»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Լրահոս
0