00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը

© Sputnik / Aram NersesyanГагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн
Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերաքննիչ քրեական դատարանում Գագիկ Ծառուկյանի գործով դատարանը քննում է երկու կողմի` դատախազության և Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործով նյութերի ծավալը, դատարանն, ըստ ամենայնի, այսօր խափանման միջոցի առնչությամբ որոշում չի կայացնի։ Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս պահին քննվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքները։

«Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակված լինելն ու նիստին չմասնակցելը չի խանգարի, որ նիստը շարունակվի։ Մենք` նրա պաշտպաններս, եկել ենք, որ նիստը չհետաձգվի։ Սակայն հաշվի առնելով դատարան ներկայացված միջնորդությունների քանակը, գործի ծավալը` կարծում եմ` այսօր հնարավոր չի լինի նիստն ավարտել»,–ասաց Սարգսյանը։

© Sputnik / Aram NersesyanԵրեմ Սարգսյան
Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը - Sputnik Արմենիա
Երեմ Սարգսյան

Նրա խոսքով` չնայած առաջին ատյանի դատարանը հայտնել էր, որ պաշտպանների ներկայացրած միջնորդություններում առկա մանրամասներն այս փուլում քննարկման ենթակա չեն, սակայն պաշտպաններն այսօր Վերաքննիչում կներկայացնեն դրանք։ Մասնավորապես, Սարգսյանը հայտնեց, որ խոսքը իրենց` դատարան ներկայացված բողոքների հիմքերի մասին է, օրինակ` ԱԺ ներկայացրած միջնորդագրի ն և կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի բովանդակության էական տարբերությունը։ Բացի այդ, պաշտպանները միջնորդության մեջ նշել են, որ Ծառուկյանի դեմ տարվող գործընթացը քաղաքական բնույթ է կրում, ինչի առնչությամբ նաև վերլուծություն են կցել միջնորդությանը։

Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Լրահոս
0