Պեսկովը խոսել է հանրաքվեի արդյունքների մասին

© Sputnik / Andranik GhazaryanДмитрий Песков пресс-секретарь президента Российской Федерации Владимира Путина (1 октября 2019) Ереван
Дмитрий Песков пресс-секретарь президента Российской Федерации Владимира Путина  (1 октября 2019) Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլում ինչ գնահատական են տալիս Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքներին։

«Անշուշտ, հաղթանակ են համարում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
«Մերկապարանոց պնդումներ են». ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է The New York Times –ի հոդվածին

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Որոշվեց քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։

Հուլիսի 1-ին կայացավ Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հիմնական քվեարկությունը: Փոփոխությունների օգտին քվեարկեց ընտրողների 77,92%–ը, դեմ ՝ 21,27%–ը: Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 65%–ը։

Առաջակվող շտկումների համաձայն՝ ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։

Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում

 

Լրահոս
0