ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցիների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԿԸՀ–ն` քվեաթերթիկների 99,9 տոկոսը մշակելուց հետո։
Փոփոխություններին դեմ է քվեարկության մասնակիցների 21,26 տոկոսը։
Վերջին տվյալներով` Ռուսաստանում անցկացված հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Որոշվեց քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։
Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում
Առաջակվող շտկումների համաձայն՝ ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։