Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

© Sputnik / Armenuhi MkhoyanДом-музей Фрунзика Мкртчяна в Гюмри
Дом-музей Фрунзика Мкртчяна в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Օրվա ընթացքում համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, մշակույթի գործիչներն ու պարզապես Ֆրունզիկի արվեստի սիրահարները ծաղիկներ են խոնարհում նրա հուշարձանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօրվանից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) նաև պաշտոնապես է Գյումրու պատվավոր քաղաքացի։ Հուլիսի 4-ին`Ֆրունզիկի ծննդյան 90-ամյակի օրը, հարգանքի տուրք մատուցելով մեծանուն դերասանին, ծննդավայրում նրան  շնորհեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը:

Կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը - Sputnik Արմենիա
Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում

«Արժանի է ու զարմանալի, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր։ Ու քանի որ այս տարի մեծանուն դերասանի 90-ամյակն է, և իմացանք, որ նա նման կոչում չուներ, ավագանին որոշեց կոչումը շնորհել հենց այս տարի»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անկեղծանալով, որ Ֆրունզիկի բոլոր ֆիլմերն է սիրում, բայց «Հին օրերի երգը»` բոլորից շատ:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը - Sputnik Արմենիա
Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում

Տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը էլ նշեց՝ սրանով ավելի են պարտավորվում սերունդներին մեծ արտիստի գործը ներկայացնելու: «Մհեր Մկրտչյանն ավարտեց թատերական ինստիտուտը, բայց նույնիսկ իր դիպլոմը չվերցրեց: Որոշել էինք, որ այս տարի մեծ միջոցառում կանենք ու դիպլոմը կվերցնենք, կբերենք թանգարան, բայց համավարակը խանգարեց։ Սակայն մի բան էլ կա՝ Մհեր Մկրտչյանին  ոչ մի տիտղոս էլ հարկավոր չէ, նա ժողովրդի սիրելին էր, իսկ դա ամենակարևոր կոչում է: Ամեն դեպքում,  ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,-ասաց թանգարանի տնօրեն  Շողիկ Մելքոնյանը:

Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին

Ի դեպ, օրվա ընթացքում ոչ միայն համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, այլ մշակույթի տարբեր գործիչներ ու պարզապես Ֆրունզիկի արվեստի սիրահարները ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանի մոտ:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Շաղիկներ Մհեր Մկրտչյանի հուշարձանին
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը - Sputnik Արմենիա
Շաղիկներ Մհեր Մկրտչյանի հուշարձանին

Նշենք, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ հայ մեծ դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։

Նա իր ինքնատիպ կերպարով հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հայրիկ», «Հին օրերի երգը»։

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է նաև խորհրդային մի շարք սիրված ֆիլմերում`  «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» և այլն։

Լրահոս
0