Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶել» է կողաշրջվել

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи на улице Пароняна
Карета скорой помощи на улице Пароняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
59–ամյա վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶել» է կողաշրջվել։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Карета скорой помощи на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացել են այսօր` հուլիսի 5-ին, ժամը 07:49-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Հ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել։

Սևանա լիճն Opel է ընկել. 27-ամյա վարորդը մահացել է

Լրահոս
0