Հայ սակրավորներն ավելի քան 200 պայթուցիկ նյութ են վնասազերծել Հալեպում

© Sputnik / StringerАрмянские саперы в Сирии
Армянские саперы в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հումանիտար խմբի ականազերծման ընդհանուր խմբի հրամանատար Գևորգ Գալստյանի խոսքով՝ ականազերծման ընդհանուր տարածքը կազմել է մոտ 500 քառակուսի մետր։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Սիրիայի ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ավելի քան 53 քառակուսի մետր տարածք են ականազերծել Հալեպում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչին։

Президент Сирии Башар Асад и Нора Арисьян (31 декабря 2018). - Sputnik Արմենիա
Նորա Արիսյանն առաջադրվել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

«Մեկ ամսվա ընթացքում մոտ 53 հազար քառակուսի մետր տարածք է ականազերծվել․ավելի քան 200 միավոր պայթուցիկ նյութ է հայտնաբերվել», - ասել է նա ու ավելացրել, որ խաղաղ բնակչությունը կարող է սկսել մշակել ականազերծված հողերը։

Հայաստանի հումանիտար ականազերծման ընդհանուր խմբի հրամանատար Գևորգ Գալստյանի խոսքով՝ ականազերծման ընդհանուր տարածքը կազմել է մոտ 500 քառակուսի մետր։

«Կարծում եմ` տեմպը կաճի, քանի որ դեպի դաշտ ենք խորանալու ու այնտեղ ավելի հեշտ կլինի աշխատել, քան ճանապարհին, պայթած տների ու զրահատեխնիկայի կողքին», - ասել է նա։

Հիշեցնենք՝ 83 մասնագետից բաղկացած Հայաստանի մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարին սկսել է աշխատանքներ իրականացնել Սիրիայում։ Խումբը կազմված է բժիշկներից ու սակրավորներից, նաև անվտանգության ապահովման խմբից։ Հայ մասնագետները կատարում են իրենց առաքելությունը ռուսական զորակազմի պաշտպանության ներքո։

Սիրիական խրոնիկա․ հարձակումներ ռուսական պարեկի վրա և ԱՄՆ ակտիվացում. ի՞նչ է կատարվում

Լրահոս
0