Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

© Sputnik / Aram NersesyanДом-интернат в Норк-Мараше
Дом-интернат в Норк-Мараше  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook–ի էջում։

Տեղեկացվում է նաև, որ հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Заруи Батоян опубликовала фотографию из мест изоляции пожилых граждан вне больниц - Sputnik Արմենիա
Ի՞նչ վիճակում են Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորված տարեցները

«Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 18–ին հայտնի դարձավ, որ Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով։ 70 մարդ է թեստավորվել էր, վարակը հաստատվել էր 45-ի մոտ։ 28 վարակվածները տուն–ինտերնատի աշխատակիցներն էին, մնացած 17–ը` բնակիչները։

Հունիսի 21–ին տեղեկություն տարածվեց, որ Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 2–ը մահացել են։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Նորքի տուն-ինտերնատում մարտից ի վեր կորոնավիրուսով վարակված 10 տարեց է մահացել, սակայն նրանց ոչ բոլորի մահվան պատճառն է եղել վարակը։

Լրահոս
0