Beeline–ի վաճառքի շուրջ կրքերը թեժանում են. աշխատակիցները բողոքում են, պետությունը՝ լռում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկПавильон оператора мобильной связи "Билайн"
Павильон оператора мобильной связи Билайн  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Եսայան եղբայրների կողմից հայաստանյան Beeline ապրանքանիշը ներկայացնող «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու գործարքի հնարավոր հետևանքների, առկա մտահոգությունների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է կողմերի ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Beeline–ի աշխատակիցների նամակը ՀՀ վարչապետին բացառապես աշխատակիցների նախաձեռնությունն է և ընկերության ղեկավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բնական է, որ բոլոր նորմալ մարդիկ վախենում են փոփոխություններից և ամեն անգամ, երբ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, մարդիկ անհանգստանում են իրենց համար: Մենք՝ որպես ընկերություն, երբեք չենք սահմանափակել մեր աշխատակիցների ազատ կամարտահայտման իրավունքը: Բայց որպես ընկերություն` նաև չենք մեկնաբանում տեղի ունեցածը»,- ասաց նա:

Պյատախինը հայտնեց, որ ընկերության ղեկավարությունն իր աշխատակիցներից չի թաքցնում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ ընկերության բաժնեմասի վաճառքի հետ կապված:

Նա նաև հայտնեց, որ ընկերությունն ունի արհմիություն ու խորհուրդ տվեց աշխատակիցների նամակի մասին հարցն ուղղել արհմիությանը:

Глава Beeline в Армении Андрей Пятахин на обсуждении в Госкомиссии по защите экономической конкуренции о покупке дочерней компании Билайн в Армении (7 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Beeline–ի արհմիության նախագահը, սակայն, հրաժարվեց պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Օրեր առաջ Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախութոյւն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու իրենց ընկերությունում, իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին

Նամակագիրներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ վարչապետին հացեագրված նամակին օրեցօր նոր մարդիկ են ավելանում: Նրա խոսքով` նամակը ստորագրած անձանց թիվն այս պահին անցել է 700-ից: Առաջին նամակը ՀՀ վարչապետին է ուղարկվել hուլիսի 3-ին՝ շուրջ 500 ստորագրությամբ, երկրորդը` օրեր անց՝ շուրջ 250 նոր ստորագրություններով:

Բայց պատասխան առ այս պահը չեն ստացել:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 աշխատակից:

Sputnik Արմենիան այս հարցով դիմեց նաև «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանին, որը վստահեցրեց, որ Beeline-ից որևէ աշխատակցի հեռացնելու մտադրություն չունեն:

«Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը՝ հենց աշխատակիցների միջոցով: Այդ ընկերության իրական արժեքը, գինը, դրա աշխատակիցներն են: Եվ մեզ համար մեր ընկերությունում հենց աշխատակիցներն են եղել ամենամեծ արժեքը»,- ասաց Եսայանը:

Տեղեկությունները, որ իրենք մտադիր են կրճատել Beeline-ի ներկայիս աշխատակիցներին, Հայկ Եսայանը զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենց համար անհասկանալի է, թե ովքեր ու ինչ նպատակով են նման լուրեր տարածում:

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

«Նման բան չկա: Ընդհանուր աշխատակիցների քանակը, վստահ եմ՝ տարիների ընթացքում ավելանալու է»,- ասաց նա` հավելելով, որ երկու ընկերությունների մասնագիտական ներուժի միավորման արդյունքում իրենք մտադիր են հասնելու ցանկալի արդյունքի:

Իրենց նորաստեղծ ընկերությունը Եսայանները մտադիր են վերածել բաց բաժնետիրական ընկերության, այնպես, ինչպես ժամանակին փորձել էին անելի Ucom-ում, բայց չէին ստացել բաժնետերերի համաձայնությունը:

Իսկ առայժմ Եսայանները սպասում են գործարքի վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:

Отражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom - Sputnik Արմենիա
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի

Հարցն այսօր քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Իսկ մին այդ՝ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:

Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում

Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկատվությունը: 

Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала