Ահազանգ. «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին օրերին հաճախակի են դարձել Երևանի տարբեր հատվածներում տեղադրված ռումբերի և պայթուցիկ սարքերի մասին ահազանգերը։ Հերթը հասավ «Մերիդիան» էքսպոկենտրոնին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Փրկարարներն ու սակրավորները մեկնել են «Մերիդիան» էքսպոկենտրոն։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ առաջ՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, թե ռումբ է տեղադրված «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի «Ֆուդկորտում»։ Մարդկանց տարհանեցին, սակայն մասնագետները տեղազննման արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք չհայտնաբերեցին։

Երեկ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կրկին կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։

Լրահոս
0