Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` Գագիկ Ծառուկյանի խափանման հարցը որոշելու

© Sputnik / Asatur Yesayants Лидер фракции "Процветающая Армения" Гагик Царукян (18 июня 2020). Еревaн
 Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կորոնավիրուսով վարակված Ծառուկյանը չի ցանկացել, որ նիստը հետաձգվի և խնդրել է, որ իր բացակայությամբ այն շարունակվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով նրա պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների առնչությամբ որոշում կայացնելու։ Լրագրողների հետ զրույցում նիստից հետո տեղեկությունը հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Դատարանն իր որոշման մասին կհայտնի վաղը, սակայն նիստի ժամը դեռ հայտնի չէ։ Դատարանը քննեց նաև քրեական գործի օրինականությանն առնչվող մեր միջնորդությունը։ Դրա, ինչպես նաև խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի վաղը»,–ասաց Սարգսյանը։

Նշենք, որ նիստը դռնփակ էր, Ծառուկյանը դատական նիստին չէր մասնակցում, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։ Սարգսյանի խոսքով` Ծառուկյանը չի ցանկացել, որ նիստը հետաձգվի, և խնդրել է, որ իր բացակայությամբ այն շարունակվի։

Պաշտպան Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողներին հայտնեց, որ Ծառուկյանը վարույթն իրականացնող մարմնին ընդառաջ է գնացել ու որևէ կերպ չի խոչընդոտել գործընթացը։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»․ Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանին կանչել են առերեսման և ցուցմունքի. նա գնացել է, ինչը վկայում է նրա պատշաճ վարքագծի մասին։ Հետևաբար թաքնվելու և նախաքննությունը խոչընդոտելու վարկածները բացառվում են»,–ասաց պաշտպանը։

Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն էլ վստահեցրեց` եթե նույնիսկ ԲՀԿ–ի ստորին հատվածներում ընտրակաշառքների առնչությամբ որոշակի խմորումներ են եղել, Ծառուկյանը տեղեկացված չի եղել այդ մասին։ Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այս քրգործով Ծառուկյանի հետ առերեսում կատարվել է մեկ անգամ` «Երևանշին» ԲԲԸ տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ։

Նա տեղեկացրեց նաև, որ 2008-ից մինչ օրս ընտրողի կամքի ազատ իրականացումը խոչընդոտելու` ՔՕ 154.2 հոդվածով 7 քրգործ է իրականացվել, և այդ գործերով որևէ մեկին չեն կալանավորել։ Ավելին, ըստ Դիլբանդյանի, 7 քրգործով էլ դատարանը միայն տուգանք է նշանակել ամբաստանյալին։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

«Գլխավոր դերում» Գագիկ Ծառուկյանն է. ԱԱԾ–ն նոր տեսանյութ է հրապարակել

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը

Լրահոս
0