ՀՀ ոստիկանության պետը նոր տեղակալ ունի

© Photo / official site of the Prime minister of RAНачальник полиции Ваге Казарян на заседании правительства (11 июня 2020). Еревaн
Начальник полиции Ваге Казарян на заседании правительства (11 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Արմավիրի մարզային վարչության նախկին պետը:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: 

Начальник полиции Ваге Казарян на заседании правительства (25 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ մինչ այս Հովհաննիսյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և 3 պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Հիշեցնենք՝  հունիսի սկզբին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ամսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։

«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ

Լրահոս
0