Մարգարիտա Սիմոնյանը պատմել և ցուցադրել է, թե ինչպես է առանց տանջվելու 17 կգ նիհարել

© Sputnik / Евгения Новоженина Маргарита Симоньян на сцене проекта "Ты супер! Суперсезон"
Маргарита Симоньян на сцене проекта Ты супер! Суперсезон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս ավելորդ քաշ ունենալը, ուստի առանց խիստ սահմանափակումների նիհարելու տարբերակ է գտել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առանց խիստ սահմանափակումների ու տանջող սննդակարգերի նիհարելու իր եղանակն է գտել և պատմել է այդ մասին Instagram-ի իր հետևորդներին։ Ընդ որում՝ հոկտեմբերից մինչև հիմա, այսինքն՝ 9 ամսվա ընթացքում, նրան հաջողվել է նիհարել 17 կգ։

«Սենսացիաներ չեմ սիրում, բայց․․․». Մարգարիտա Սիմոնյանը COVID-ի մասին ցնցող գրառում է արել

«Որևէ մեկին նիհարելու կոչ չեմ անում․ եթե քաշը բժշկական նորմայի սահմաններում է, ուրեմն հիանալի է։ Բայց անձամբ ինձ ավելորդ քաշ ունենալը դուր չի գալիս, ինձ դուր չի գալիս, թե ինչ տեսք ունի հագուստն ինձ վրա, դուր չի գալիս դեմքս՝ եթերում, քանի որ տեսախցիկը ևս մի քանի կիլոգրամ է ավելացնում»,-գրել է Սիմոնյանը։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Նա խոստովանել է, որ վեց տարվա ընթացքում երեք երեխա ծննդաբերելով` այդ տարիներն անցկացրել է սանտիմետրերի դեմ քայքայիչ և ոչ միշտ արդյունավետ պայքարում։ 2019թ․-ի հոկտեմբերի վերջին՝ ծննդատնից դուրս գրվելուց հետո, նրա քաշը 72,5 կգ էր։ Այսօր այն նվազել է մինչև 55,7 կգ։

«Քայքայող սննդակարգեր չեմ սիրում։ Ես ինչ ասես փորձել եմ՝ և՛ մոդայիկ սննդաբաններ, և՛ տուն առաքվող սննդամթերք, և ՛ «արյան անալիզի հիմքով» դիետաներ, և՛ «քիչ, բայց օրը 6 անգամ», և՛ սպիտակուցային, և էլ ինչ ասես։

Անձամբ ինձ վերոնշյալներից ոչ մեկը չի համապատասխանում՝ չափազանց ծանր է, չափազանց բարդ է կամ արդյունավետ չէ»,-գրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ինքն էլ սովորություններ և թուլություններ ունի, որոնցից հանուն բարակ իրան ունենալու պատրաստ չէ հրաժարվել։ Ուստի իր համար նիհարելու քիչ թե շատ խնայող միջոց է գտել։ Եվ նրա սննդակարգն առողջ ապրելակերպի հետ որևէ կապ չունի։

Венеция, ресторан - Sputnik Արմենիա
Կպահպանի սիրտը, կօգնի հաղթահարել դիաբետը. հայտնի է 2019թ–ի լավագույն դիետան

Ասում է` ինքը մեծացել է իբրև կովկասյան աղուհացի սեղաններին սովոր մարդ, որտեղ խորովածի հետևից խաչապուրի են ուտում, իսկ երեխաներին թույլ են տալիս փորձել պապի սարքած թարմ գինին։ Այդ պատճառով էլ չի կարող հարմարվել «առողջ ապրելակերպին։ Այդ ամենով հանդերձ` նրա բոլոր տատիկներն ու նախատատերը երկար են ապրել, բժշկի չեն գնացել, մահացել են ծերությունից։

Սիմոնյանն օրական երկու անգամ է ուտում․ առաջինը՝ ժամը 11։00-13։00-ի միջակայքում։ Այդ ժամին կարող ուտել ամեն ինչ․ մածնաբրդոշ, կանաչ կաղամբապուր, կաթնաշոռ՝ մուրաբայով, լոլիկով կամ նրբերշիկով ձվածեղ, տապակած բրինձ, բուտերբրոտներ, անգամ պելմենի և մակարոններ, նաև մրգեր, հատապտուղներ, պաղպաղակ։ Միայն խմորեղեն չի ուտում, պարզապես որովհետև չի սիրում, իսկ սպիտակ հացից վաղուց է հրաժարվել։

«Իսկ այ բորոդինյան հացով, շպրոտով ու վարունգով 4 բուտերբրոտ հանգիստ կարող եմ ուտել իմ այդ նախաճաշ-ճաշի ընթացքում։ Քանակությանը չեմ հետևում, ուտում եմ այնքան, որ կշտանամ։ Երբեմն ինքս էլ զարմանում եմ, թե ինչքան շատ կերա, իսկ երբեմն էլ երկու ձու, մի խնձոր՝ ու վերջ, էլ ուտել չեմ ուզում։ Մի խոսքով՝ ըստ զգացողությունների»,-գրել է Սիմոնյանը։

Դրանից հետո Սիմոնյանը ոչինչ չի ուտում, անգամ թեթևակի։ Ընթրում է ժամը 17։00-ին․ ընթրիքին ուտում է միայն ոչ յուղոտ սպիտակուցներ, այն էլ՝ քիչ քանակով։ Օրինակ՝ Մի փոքր հավի միս, սիրտ կամ խաշած անյուղ տավարի միս, կամ ձու, ծովախեցգետին, ձուկ, եփած ոստրեներ։

Лидер ЛДПР Владимир Жириновский выступает на пленарном заседании Государственной Думы РФ. - Sputnik Արմենիա
Ինչպես կարելի է 5 կգ նիհարել կարճ ժամանակում. Ժիրինովսկու «ապաքաղաքական» դիետան

Կարելի է նաև պահածոյացված տավարի, հավի կամ հնդկահավի միս։ Ընդ որում՝ ոչ մի խավարտ, անգամ հում բանջարեղեն կամ առավել ևս` մրգեր։ Դրանից հետո Սիմոնյանը ոչինչ չի ուտում, իսկ քնում է գիշերվա ժամը 2-ից ոչ շուտ։

«Ես շատ հեղուկ եմ խմում։ Չեմ հետևում դրան, ուղղակի դեռ փոքր ժամանակ շատ-շատ էի խմում։ Տատիկս միշտ փնթնթում էր, որ ճաշի ժամանակ կարող եմ մենակ խմել 3 լիտրանոց բանկայի կոմպոտը»,-պատմել է նա։

Սակայն հիմա նա միայն ոչ քաղցր հեղուկներ է խմում․ անանուխով թեյ՝ առանց շաքարի, սուրճ։ Երեկոյան կարող է իրեն թույլ տալ մի բաժակ չոր գինի կամ գարեջուր։ Քնելուց առաջ՝ անկողնում, մի թեյնիկ անանուխով թեյ է խմում։

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

Նրա խոսքով՝ այս սննդակարգից չես տանջվում, քանի որ միշտ գիտես, որ առավոտյան՝ նախաճաշ-ճաշի ժամանակ, կարող ես ուտել այն բոլոր համեղ բաները, որոնք քեզ թույլ չես տալիս ուտել երեկոյան։

Овощи и фрукты - Sputnik Արմենիա
Մթերքներ, առանց որոնց անհնար է նիհարել. սննդաբանի խորհուրդները

«Արդյունքում` Մարոն 8,5 ամսական է, իսկ ես 17 կգ նիհարել եմ։ Իմ ռեկորդը մեկ տարուց էլ քիչ ժամանակում 30 կգ նիհարելն էր։ Բագրատից հետո 86 կգ էի և հրավիրված էի Նավկայի ու Պեսկովի հարսանիքին։ Գեղեցիկ շրջազգեստի մեջ «տեղավորվելու» համար նիհարեցի մինչև 56 կգ»,-գրել է Սիմոնյանը։

Ընդ որում՝ նա սպորտով չի զբաղվում, քանի որ ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն։ Սպորտով զբաղվելու փոխարեն գերադասում է ռուսական պոեզիայի որևէ ժողովածու ընթերցել։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

Հրապարակումն ավելի քանի 15 հազար հավանում ունի։ Հետևորդները գրել են, որ նրա դիետան պարզապես պարբերական քաղցի սննդակարգն է։ Սակայն Սիմոնյանը գրել է` «ոչ» և ավելացրել, որ պարբերական քաղցն իրեն չի օգնել։

«Այն ենթադրում է, որ այն ժամերին, երբ կարելի է ուտել, կարելի է ուտել ամեն ինչ։ Ինձ մոտ դա չի աշխատում, ես գիրանում եմ։ «Ամեն ինչ» ես ուտում եմ միայն նախաճաշին։ Իսկ հետո՝ միայն մի անգամ և միայն սպիտակուցներ։ Փոխարենը երեկոյան, երբ «ուտելիքի ժամերը» ավարտվել են, կարող եմ գինի կամ գարեջուր խմել։ Իսկ պարբերական քաղցի սննդակարգում դա չի կարելի»,-պարզաբանել է Սիմոնյանը։

«Մարգարիտա, իսկ եթե երեկոյան ինչ-որ առիթով հավաքվում եք սեղանի շո՞ւրջ։ Կամ հանդիպում ունեք ռեստորանո՞ւմ։ Մի բաժակ չոր գինի և ձո՞ւկ»,-հետաքրքրվել է բաժանորդներից մեկը։

Սիմոնյանը պատասխանել է, որ հենց այդպես էլ անում է։

Իսկ Օլգա Սկաբեևան մեկնաբանություններում նշել է, որ դա հրաշալի է։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала