«Անհամբեր սպասում ենք Աշոտին». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

© Photo : Facebook / Anna HakobyanСемья Пашинян в ожидании демобилизации Ашота (9 июля 2020). Еревaн
Семья Пашинян в ожидании демобилизации Ашота (9 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զորացրվել է և այսօր վերադառնում է տուն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պատրաստվում դիմավորել իրենց` ծառայությունից վերադարձող որդուն։

Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին

«Անհամբեր սպասում ենք Աշոտին»,–լուսանկարներին կից գրել է նա։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զորացրվել է և այսօր վերադառնում է տուն։

© Photo : Facebook / Anna HakobyanՀՀ վարչապետի տանը պատրաստվում են դիմավորել Աշոտին
«Անհամբեր սպասում ենք Աշոտին». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի տանը պատրաստվում են դիմավորել Աշոտին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է ծառայությունն ավարտած Աշոտ Փաշինյանը հրաժեշտ տալիս ընկերներին։

Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն էր անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։

Լրահոս
0